ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանն ընդունել է Լիտվայի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովման ոլորտը ներկայացնող պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների աշխատանքի և զբաղվածության, Աշխատանքային օրենսգրքի վերահսկողության մեխանիզմների կատարելագործմանն առնչվող մի շարք հարցեր։
Կարևորելով աշխատողների և գործատուների միջև իրավակիրառ պրակտիկայից բխող խնդիրների լուծումը, ինչպես նաև սոցիալական գործընկերության զարգացումը՝ նախարարի տեղակալն ընդգծել է նաև աշխատանքի և զբաղվածության ոլորտի բարեփոխումների կայացման գործում միջազգային փորձի ուսումնասիրո: Խոսքը մասնավորապես վերաբերում է աշխատանքային վեճերի լուծման արտադատական համակարգին: Ռուբեն Սարգսյանն ընդգծել է նաև աշխատանքային իրավունքի ոլորտում նախարարության կողմից իրականացվող ու նախատեսվող բարեփոխումները, հատկապես աշխատանքային օրենսգրքի փոփոխությունները, որոնք վերաբերում են թե՛ աշխատողներին, թե՛ գործատուներին և թե՛ սոցիալական գործընկերությանը։
Լիտվիայի պատվիրակության անդամներն իրենց հերթին ներկայացրել են աշխատանքային արտադատական վեճերի լուծման կառուցվածքներն ու ընթացակարգերի դրույթները, գործատուների արհմիությունների կառուցվածքն ու գործունեությունը։
Երկուստեք անդրադարձել են աշխատողների իրավունքների պաշտպանության ոլորտի օրենսդրական խոչընդոտներին, արհմիությունների հզորացման հնարավորություններին ու մարտահրավերներներին, աշխատանքային վեճերի արտադատական լուծման մեխանիզմների զարգացմանն ու աշխատանքային իրավունքների պաշտպանության ինստիտուցիոնալ շրջանակին առնչվող հարցերին։
Հանդիպումը կազմակերպվել էր Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) նախաձեռնությամբ։