0
87

“Նովոստի” մամուլի ակումբում տեղի ունեցավ ասուլիս` նվիրված Հաշմանդամների միջազգային օրվան և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պատվերով ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից իրականացված` “Հաշմանդամություն ունեցող երեխաների համար կրթական, առողջապահական և սոցիալական պաշտպանության ծառայությունների մատչելիությունը Հայաստանում” հետազոտության արդյունքներին:

Բանախոսներն էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ջ. Բաղդասարյանը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Հ. Ահրենսը, ՀՀ ԿԳ նախարարության վարչության պետ Ն. Հովհաննիսյանը:

“Հաշմանդամություն ունեցող երեխաների պաշտպանության ոլորտում նպատակային քաղաքականություն և ծրագրեր մշակելու ու դրանք իրականացնելու համար մեծապես կարևորում ենք որակյալ հետազոտությունների կատարումը, որոնք վեր են հանում միջավայրի և մատուցվող ծառայությունների հետ կապված առկա բացերը: Այս հետազոտությունն իր տեսակի մեջ առաջինն է թե մասշտաբի, թե խորության առումով”,-նշեց տիկին Բաղդասարյանը: Նա ներկայացրեց “Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին” ՀՀ նոր օրենքի նախագիծը դրույթները, շեշտելով, որ նրանում ներառված են “Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին” ՄԱԿ-ի Կոնվենցիայի դրույթները: Նախարարի տեղակալը խոսեց նաև այն խնդիրների մասին, որոնց ուղղությամբ աշխատանքներ տարվում են, սակայն արդյունքները դեռևս գոհացուցիչ չեն: Նա հույս հայտնեց, որ նոր օրենքի, դրանից բխող ենթաօրենսդրական ակտերի ընդունումից հետո կլինեն գործուն մեխանիզմներ, որոնք հնարավորություն կտան բարձրացնել իրականացվող ծրագրերի արդյունավետությունը, լուծել հաշմանդամություն ունեցող անձանց առողջապահական, կրթական, սոցիալական պաշտպանության խնդիրները:

SHARE
Previous articleՈՒՂԵՐՁ
Next article