Սոցիալական համագործակցության աշխատանքների համակարգման նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնները ձևավորում են համակարգող խորհուրդներ։
Տարածքային մակարդակում սոցիալական համագործակցության համաձայնագրի կողմերն են՝ տարածքային կենտրոնները, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, սոցիալական ծառայություններ տրամադրող այլ կազմակերպությունները, ինչպես նաև ֆիզիկական անձինք։
Խորհրդին անդամագրվելու հայտագրման համար ներկայացվող նվազագույն պահանջներն են՝
- սոցիալական աջակցության բնագավառում գործունեության փորձ,
- սոցիալական ծառայությունների տրամադրման ծրագրերի իրականացում:
Խորհուրդը գործում է անհատական կազմի ձևավորվելուց հետո 2 տարի ժամկետով:
Խորհրդին անդամության համար սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունները և ֆիզիկական անձինք իրենց առաջարկությունները կարող են ներկայացնել Միասնական սոցիալական ծառայության համապատասխան տարածքային կենտրոններ՝ մինչև հունիսի 20-ը։
Առավել մանրամասն՝ https://rb.gy/jmo75