Մշտադիտարկում՝ ԵՄ SOCIEUX+ բաղադրիչի միջոցով անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի ներդրման շրջանակում

0
91

Հունիսի 12-16-ն աշխատանքային այցով Հայաստանում էր ԵՄ մոնիթորինգի և գնահատման փորձագետ Անդրեա Դալլա Պալման:

Այցի նպատակը ԵՄ SOCIEUX+ բաղադրիչի միջոցով անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի ներդրման շրջանակում 2017-2023 թթ. ընթացքում Հայաստանին տրամադրված տեխնիկական աջակցության արդյունքների մշտադիտարկման իրականացումն էր:

Տեխնիկական համագործակցության արդյունքների մոնիթորինգի նպատակով՝ փորձագետը հանդիպումներ է ունեցել ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանի հետ, այցելել է Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ, «Նորք» տեխնոլոգիական կենտրոն և Միասնական սոցիալական ծառայության Մալաթիա-Սեբաստիա տարածքային կենտրոն։

Նախարարության աշխատակիցները վերջինիս ներկայացրել են անձի ֆունկցիոնալության գնահատման շրջանակում գործող իրավական կարգավորումները, նախարարության որդեգրած քաղաքականությունը և առաջիկա անելիքները:Այցերի շրջանակում փորձագետը մասնակցել է նաև անձի ֆունկցիոնալության գնահատման գործընթացին, ծանոթացել մասնագետների վերապաստրաստման աշխատանքներին, e-disability համակարգին, ընթացակարգային հարցերի՝ դիմումի լրացումից մինչ որոշման կայացում:

Փորձագետը հանդիպումներ է ունեցել նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչների, ՄԱԿ-ի կառույցների և այլ շահագրգիռ կողմերի հետ: Մշտադիտարկման արդյունքներն ամփոփող զեկույցը նախարարությանը կտրամադրվի սեպտեմբեր ամսին: