Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը մասնակցել է Պտղի սեռով պայմանավորված խտրական ընտրության կանխարգելման գործողությունների ծրագրի շրջանակում 2020-2023 թթ․ իրականացված աշխատանքների վերաբերյալ քննարկմանը։ Միջոցառմանը մասնակցել են Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը, ՕքսԵՋեն հիմնադրամի գործադիր տնօրեն Մարգարիտա Հակոբյանը և այլք։
Աշխատանքի և սոցիալական հարցերի ու Առողջապահության նախարարությունների ներկայացուցիչները մանրամասնել են Պտղի սեռի խտրական ընտրության կանխարգելման գործողությունների շրջանակում կատարված աշխատանքները, մասնավորապես՝ փաստերի վրա հիմնված քաղաքականության մշակման, կարողությունների զարգացման ու հանրային իրազեկման բարձրացման ուղղությամբ։ Ընդգծվել է ջանքերի համախմբման կարևորությունը՝ գործողությունների ծրագրով սահմանված նպատակներին հասնելու և ցանկալի արդյունք արձանագրելու հարցում։
Հանդիպման ընթացքում առանձնացվել են ոլորտում առկա հիմնախնդիրները․ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջարկներ ներկայացնել վերջիններիս կարգավորման ուղղությամբ։