Հայաստան
«Աշխատանքի էլեկտրոնային բորսա»
EFSD դրամաշնորհ
Առաջադրանքի անվանումը՝ Հանրային իրազեկման աշխատանքներ «Աշխատանքի էլեկտրոնային բորսա» հարթակի վերաբերյալ
Հղման համար՝ EFSD – ELE-CS/3/2023
Հայաստանի Հանրապետությունը ստացել է 518,000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհ Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամից (EFSD) «Աշխատանքի էլեկտրոնային բորսա» աջակցման ծրագրի համար և նպատակ ունի միջոցների մի մասը օգտագործել խորհրդատվական ծառայությունների համար։
Խորհրդատվական ծառայությունները («Ծառայությունները») ներառում են.
- Հարթակի բրենդբուքի մշակում, ոչ պակաս, քան 10 էջ A4 ձևաչափով, ներառյալ «Աշխատանքի էլեկտրոնային բորսա» հարթակի տեսողական նույնականացման համակարգը (հարթակի լոգոտիպը, կորպորատիվ տառատեսակներ և գույներ, հարթակի ինտերֆեյսի նկարագրություններ, ներառյալ նկարազարդումներ և ոճ ձևավորող գրաֆիկա) և դրա փոխանցումը Պատվիրատուին էլեկտրոնային և տպագիր ձևաչափերով: Բրենդբուքը պետք է համաձայնեցվի Պատվիրատուի հետ աշխատանքի բոլոր փուլերում (նախագծի պատրաստում, ուղղում, վերջնական տարբերակի հաստատում)՝ ուղարկելով այն էլեկտրոնային փոստով և կազմակերպելով քննարկումներ Պատվիրատուի թիմի հետ,
- «Աշխատանքի էլեկտրոնային բորսա» հարթակի մասին իրազեկման միջոցառման պլանավորում, կազմակերպում և անցկացում` հանրությանը հարթակի գործարկման և դրա ֆունկցիլոնալության մասին իրազեկելու նպատակով,
- Սոցիալական մեդիայի կառավարում և «Աշխատանքի էլեկտրոնային բորսա» հարթակի խթանում սոցիալական ցանցերում (Facebook, Instagram, LinkedIn),
- «Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամին սոցիալական ցանցերում հրապարակման համար անհրաժեշտ՝ օգտատերերի համար հարթակի առավելությունների և ֆունկցիոնալության վերաբերյալ հետագա հրապարակումների բովանդակության մշակում և տրամադրում (շաբաթական առնվազն 2 հրապարակման համար հարթակի յուրաքանչյուր էջում՝ Facebook, Instagram, LinkedIn, պայմանագրի ավարտից հետո 3 օրացուցային ամսվա հաշվարկով): Յուրաքանչյուր էջի բովանդակությունը պետք է հարմարեցվի այդ ռեսուրսի ձևաչափի պահանջներին:
Առաջադրանքի ընդհանուր տևողությունը 90 օր է։
Ծառայությունների մեկնարկը նախատեսվում է 2023 թվականի օգոստոսին։
Տեխնիկական առաջադրանքի (ՏԱ) մանրամասները կցված են այս հարցմանը՝ հետաքրքրություն արտահայտելու համար։
«Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամը, որը հանդես է գալիս որպես ծրագրի իրականացման խումբ («ԾԻԽ») հրավիրում է իրավասու խորհրդատվական ընկերություններին («Խորհրդատուներ»)՝ արտահայտելու իրենց հետաքրքրությունը Ծառայությունների մատուցման հարցում: Հետաքրքրված անձինք պետք է տրամադրեն փաստաթղթեր և տեղեկատվություն, որը ցույց կտա, որ նրանք ունեն պահանջվող որակավորում և համապատասխան փորձ Ծառայությունները կատարելու համար:
Որակավորման պահանջներն են՝
- Առնվազն 3 տարվա փորձ որպես խորհրդատու կամ որպես կոնսորցիումի մաս հանրային կապերի ոլորտում,
- Նախորդ 2 տարում (2021-2022թթ.) առնվազն երկու նմանատիպ ծրագրեր իրականացնելու փորձ, որոնք համադրելի են ընթացիկ մրցույթի արդյունքում իրականացվելիք աշխատանքների ծավալի հետ։
Կարճ ցանկում ներառվելու չափանիշներ՝
- Ընդհանուր որակավորում և փորձ հասարակայնության հետ կապերի ոլորտում,
- Վեբ հարթակների կամ նմանատիպ պրոդուկտների համար PR արշավներ կազմակերպելու հատուկ որակավորում և փորձ:
Հիմնական փորձագետները չեն գնահատվի կարճ ցուցակի փուլում:
Խորհրդատուն կընտրվի Որակի և արժեքի վրա հիմնված ընտրության մեթոդի համաձայն, որը սահմանված է Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի գնումների ընթացակարգերում (վերջին անգամ հաստատվել է 2018 թվականի նոյեմբերին)[1] և ԿԶԵՀ-ի կողմից համաձայն ֆինանսավորվող ծրագրերի գնումների քաղաքականությանը ( փոփոխության է երթարկվել 2018թ․ նոյեմբեր)[2]:
Խորհրդատուները կարող են միավորվել այլ ընկերությունների հետ համատեղ ձեռնարկությունների կամ ենթախորհրդատվական ձևով՝ իրենց որակավորումը բարձրացնելու նպատակով: Համատեղ ձեռնարկության դեպքում համատեղ ձեռնարկության բոլոր գործընկերները հավասար պատասխանատվություն կկրեն ամբողջ պայմանագրի համար, եթե ընտրվեն:
Լրացուցիչ տեղեկություններ կարող եք ստանալ ստորև նշված հասցեով՝ աշխատանքային ժամերին, Հայաստան, Երևան, 0069, Կարապետ Ուլնեցու 68, +(374-11) 50 18 06, ժամը 09:00-ից մինչև 18:00.
Հետաքրքրության հայտերը անգլերեն, կամ ռուսերեն, կամ հայերեն պետք է գրավոր ներկայացնել ստորև նշված հասցեով անձամբ կամ էլեկտրոնային փոստով pdf կամ doc ձևաչափով մինչև 2023 թվականի հուլիսի 18-ը: Էլ. հասցեի առարկան պետք է լինի. Հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր EFSD – ELE-CS/3/2023:
«Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամ
Հայաստան, Երևան 0069, Կարապետ Ուլնեցի 68
Հեռ։ +(374-11) 50-18-06
E-mail: info@nork.am
Անահիտ Պարզյան, տնօրեն
Ստացողի պաշտոկանան վեբ կայք: www.nork.am, www.nork.am/en/
EFSD պաշտանական կայք: https://efsd.org/en/
[1] https://efsd.org/upload/iblock/18b/Politika-zakupok-po-proektam_-finansiruemym-iz-sredstv-Evraziyskogo-Fonda-Stabilizatsii-i-Razvitiya.pdf
[2] https://efsd.org/upload/iblock/7f9/Protsedury-provedeniya-zakupok-Evraziyskogo-Fonda-Stabilizatsii-i-Razvitiya.pdf
Հետաքրքրվածության հայտի հայերեն փաթեթը