ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տեղի ունեցավ Հանրապետական եռակողմ հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, ՀՀ ԱՍՀ նախարար Ա. Ասատրյանը:
Օրակարգում 4 հարց էր՝
<<Զբաղվածության մասին>> ՀՀ օրենքի նախագծի ներկայացում և քննարկում, <<Պետական նպաստների մասին>> և <<Սոցիալական աջակցության մասին>> ՀՀ օրենքների նախագծերի ընդհանուր դրույթների ներկայացում, Հայաստանի Հանրապետությունում ընթացող տեսչական բարեփոխումների գործընթացի վերաբերյալ ամփոփ տեղեկատվության տրամադրում, այլ հարցեր:
Նիստի սկզբում պարոն Ասատրյանը մասնակիցներին տեղեկացրեց Ժնևում կայացած Աշխատանքի միջազգային կազմակերպության 102-րդ նստաշրջանին Հայաստանի պատվիրակության մասնակցության, ԱՄԿ գլխավոր տնօրեն Գայ Ռայդերի, ԱՄԿ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի և ԱՄԿ Մոսկվայի տարածաշրջանային գրասենյակների տնօրենների հետ հանդիպումների բովանդակության, քննարկված հարցերի մասին: Նախարարի դիտարկմամբ՝ բոլոր գործընկերները պատրաստակամություն են հայտնել աջակցել ՀՀ կառավարության նախաձեռնած բարեփոխումներին՝ դրանք միջազգային չափանիշներին համահունչ իրականացնելու նպատակով:
Օրակարգի առաջին հարցի մասին զեկուցեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Թ. Ավետիսյանը: Նա նշեց, որ նոր օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում բնակչության զբաղվածության խթանման տնտեuական և կազմակերպական դրույթներն ու իրավական հիմքերը, զբաղվածության ծառայություններ մատուցող պետական և աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությունների գործունեությունը, uահմանում է քաղաքացիների իրավունքների իրացումը զբաղվածության բնագավառում, ինչպեu նաև գործազրկության դեպքում uոցիալական պաշտպանության ոլորտում պետության կողմից տրվող երաշխիքները:
Ըստ պարոն Ավետիսյանի՝ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կունենանք զբաղվածության քաղաքականության նոր մոդելի ներդրման նպատակով այդ քաղաքականության մշակման, իրականացման, մոնիթորինգի և գնահատման շրջանակներում նախանշված ռազմավարական մոտեցումներն ու մեխանիզմներն արտացոլող նոր օրենք:
Հանձնաժողովի անդամները քվեարկությամբ հավանություն տվեցին օրակարգի առաջին հարցին:
<<Պետական նպաստների մասին>> և <<Սոցիալական աջակցության մասին>> ՀՀ օրենքների նախագծերի ընդհանուր դրույթները ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի սոցիալական աջակցության վարչության պետ Ա. Մինասյանը:
Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում պետական նպաստների տրամադրման հետ կապված հարաբերությունները, սահմանում է պետական նպաստի հասկացությունը, տեսակները և տրամադրման կարգը:
Օրենքի նախագծով կարգավորվում են պետական նպաստների նշանակման և վճարման հետ կապված հարաբերությունները, սահմանվում են նպաստի այն տեսակները, որոնք համապատասխանում են սոցիալական ապահովության եվրոպական օրենսգրքին, դրանց իրավունքի հիմքերը, ապահովվում է ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող վճարումների նշանակման և վճարման գործառույթներն իրականացնող մեկ պետական մարմնի կողմից պետական նպաստների նշանակման ու վճարման իրականացման կարգը:
Օրենքի կիրառման դեպքում ակնկալվում է Սոցիալական ապահովության եվրոպական օրենսգրքի «ընտանեկան նպաստե բաժնի դրույթներին համապատասխանող նպաստի տեսակի առկայություն, ինչպես նաև սոցիալական ծառայությունների համալիր (լրակազմով) տրամադրման համակարգի ներդրման իրավական հիմքի առկայություն, մեկ պատուհանի սկզբունքի կիրառում:
Ինչ վերաբերվում է <Սոցիալական աջակցության մասին> օրենքին՝ այն կարգավորում է Հայաuտանի Հանրապետությունում uոցիալական աջակցության տրամադրման հետ կապված հարաբերությունները, uահմանում է uոցիալական աջակցության հաuկացությունը, կազմակերպման և տրամադրման uկզբունքներն ու կարգը, ֆինանuավորման աղբյուրները, uոցիալական աջակցության կառավարման համակարգը:
Երկու նախագծերի ներկայացումից հետո քվեարկությամբ որոշվեց ի գիտություն ընդունել դրանք, և ժամանակ տրամադրել գործընկերներին՝ լրացուցիչ առաջարկություններ ներկայացնելու համար:
Օրակարգի երրորդ հարցը Հայաստանի Հանրապետությունում ընթացող տեսչական բարեփոխումների գործընթացի վերաբերյալ ամփոփ տեղեկատվության ներկայացումն էր:
ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներքո գործող տեսչական բարեփոխումների խմբի ղեկավար Հ. Այվազյանը ներկայացրեց Աշխատանքի պետական և Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությունների միավորման հիմքերը, ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչության ստեղծման նպատակը: Օրակարգի այս հարցի վերաբերյալ և գործատուների և արհմիությունների ներկայացուցիչներն ունեին բազմաթիվ հարցեր, առաջարկություններ: <<Հարցադրումները գրավոր ներկայացրեք, հանձնաժողովի անունից կուղարկենք ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, կստանանք պատասխանները>>,- առաջարկեց պարոն Ասատրյանը:
Հանձնաժողովի անդամների կողմից 3 բանախոսներին տրվեցին բազմաթիվ հարցեր, նախագծերի վերաբերյալ եղան նոր առաջարկություններ:
Ամփոփելով նիստի աշխատանքները՝ պարոն Ասատրյանը շնորհակալություն հայտնեց հաձնաժողովի անդամներին ակտիվ մասնակցության, շահագրգիռ քննարկումների, նոր, գործնական առաջարկությունների համար և հորդորեց գործընկերներին՝ ավելի ակտիվորեն մասնակցել նիստերի օրակարգերի ձևավորման աշխատանքներին: