2023 թ․ ավելի քան 198 մլն դրամ է հատկացված՝ հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալ-վերականգնողական ծառայությունների տրամադրման համար

0
113

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2023 թվականին շարունակում է հասարակական կազմակերպություններին պատվիրակման միջոցով սոցիալ-վերականգնողական ծառայություններ տրամադրել հաշմանդամություն ունեցող անձանց՝ ցերեկային կենտրոններում։

Ծրագրի հիմնական նպատակն է ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց համայնքում և ընտանիքում ապրելու իրավունքը, նրանց սոցիալական ներառումը հասարակություն,ապահովել ծառայությունների մատուցումը ցերեկային կենտրոնում՝ ներառման սկզբունքով, կանխարգելել հաշմանդամություն ունեցող անձանց մուտքը շուրջօրյա խնամքի հաստատություններ:

Երևանում և մարզերում անհրաժեշտ ծառայությունների տրամադրման նպատակով 2023 թվականին հատկացվել է ավելի քան 198 մլն դրամ։ Այս պահի դրությամբ՝ ցերեկային կենտրոններում սոցիալ-վերականգնողական ծառայություններ է ստանում շուրջ 410 շահառու։

Տրամադրվող ծառայությունները ներառում են՝

  • ցերեկային կենտրոնի շահառուների անհատական սոցիալական կարիքների գնահատում,
  • գնահատված կարիքներին համապատասխան անհատական սոցիալական ծրագրի կազմում,
  • ազատ ժամանցի և զբաղվածության կազմակերպում՝ ըստ շահառուի նախասիրության,
  • մշակութային միջոցառումների, հանդիպումների և էքսկուրսիաների, տարբեր խմբակների կազմակերպում,
  • օրենսդրությամբ նախատեսված այլ ծառայությունների տրամադրում:

Վերոնշյալ ծառայություններից օգտվելու համար քաղաքացիները կարող են դիմել Միասնական սոցիալական ծառայության իրենց փաստացի բնակության վայրի տարածքային կենտրոն (հասցեները հետևյալ հղմամբ՝ https://rb.gy/id234), որտեղ կատարվում է անձի կարիքի գնահատում և տրամադրվում  եզրակացություն՝  խնամքի անհրաժեշտության կամ բացակայության վերաբերյալ։ Դրական եզրակացության դեպքում անձն ուղեգրվում է ցերեկային խնամք տրամադրող կազմակերպություն։  

2023 թվականին անհրաժեշտ ծառայությունները մատուցվում են պետության համաֆինանսավորմամբ` հետևյալ կազմակերպությունների միջոցով՝

     ԿազմակերպությունՀասցե  
«Փրկություն» ԲՀԿք․ Երևան, Չեխովի 33/1
«Մայրի» ՀԿք․ Երևան, Եղբայրության 11
«Աուտիզմ Ազգային» Հիմնադրամք․ Երևան, Գյուրջյան 13
«Լիարժեք կյանք» ՀԿ  ք․Երևան, Բաղյան 2,
Լոռու մարզ, ք․ Ստեփանավան
Լոռու մարզ, ք․ Տաշիր և հարակից բնակավայրեր
«Խնամք» ՀԿԼոռու մարզ, ք․ Սպիտակ, Իտալական թաղամաս 10
«Կարիտաս-Արեգակ» ԲՀ  Շիրակի մարզ, ք․ Գյումրի, Պ․ Սևակի փողոց 23
«Աստղավարդ» ՀԿԳեղարքունիքի մարզ, ք․ Վարդենիս, Հ․ Արզոյան փողոց, 49 շենք