Մեկնարկում է «Երեխայի իրավունքի ցերեկային ճամբար»՝ 12-ից 15 տարեկան երեխաների համար

0
144

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մեկնարկում է «Երեխայի իրավունքի ցերեկային ճամբար»՝ 12-ից 15 տարեկան երեխաների համար։

Մեկշաբաթյա ճամբար կարող են հաճախել բոլոր այն երեխաները, ովքեր ցանկություն ունեն ստանալ նոր գիտելիք ու հմտություններ, ձևավորել հետաքրքրություններ, ինքնադրսևորվել, մասնակցել թիմային աշխատանքների։

Նախաձեռնության շրջանակում նախատեսվում է կազմակերպել ինտելեկտուալ և ուսուցողական խաղ-մրցույթներ, հաղորդակցման հմտությունները զարգացնող ստեղծագործական առաջադրանքներ, բանավեճեր, ընթերցանություն, դերային խաղեր, տիկնիկային ներկայացումներ, կավագործություն, նկարչություն և այլն։

«Երեխայի իրավունքի ցերեկային ճամբար»-ին մասնակցությունն անվճար է․ կտևի սեպտեմբերի 4-ից 22-ը։  

Նախաձեռնությունն իրականացվելու է երեք կենտրոններում՝ մասնակցի ընտրությամբ։ Ծրագրում ներգրավվելու համար անհրաժեշտ է մինչև օգոստոսի 25-ը գրանցվել՝ զանգահարելով հետևյալ հեռախոսահամարներով՝

  • ԱՍՀՆ «Աջափնյակ երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» ՊՈԱԿ, հասցե՝ ք. Երևան, Մարգարյան 35, հեռ.՝ 093874487 (սեպտեմբերի 4-8-ը),
  • ԱՍՀՆ «Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ, հասցե` ք. Երևան, Նուբարաշեն, Չնքուշի 14, հեռ.՝ 096476061 (սեպտեմբերի 11-15-ը),
  • ԱՍՀՆ «Երևանի Զատիկ աջակցության կենտրոն» ՊՈԱԿ, հասցե՝ Երևան, Քանաքեռ, Զ.Սարկավագի 145/2, հեռ. 011283730 (սեպտեմբերի 18-22-ը)։

Ծրագիրը նպատակ ունի նպաստել հասարակությունում երեխաների հավասարության ապահովմանը, խտրականության բացառմանը, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների լիարժեք ներառմանը՝ իրենց իրավունքների վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացման միջոցով: