Ավելի քան 12 մլն դրամ՝ ընտանիքում բռնության ենթարկված անձանց ապաստարանի ծառայությունների տրամադրման համար

0
115

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է պատվիրակման միջոցով ապաստարանի ծառայություններ տրամադրել ընտանիքում բռնության ենթարկված անձանց։ Այս նպատակով 2023 թվականի համար նախարարությունը հատկացրել է ավելի քան 12 մլն դրամ։

Անհրաժեշտ ծառայությունները մատուցվում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համաֆինանսավորմամբ՝ հասարակական կազմակերպություններին պատվիրակելու միջոցով։

Ծրագրի շրջանակում ընտանիքում բռնության ենթարկվածներին և նրանց խնամքի ներքո գտնվող անձանց` երեխաներին, տրամադրվում են հետևյալ ծառայությունները՝  

  • անհատույց բնակելի տարածք,
  • սոցիալական աջակցություն,
  • բնաիրային օգնություն,
  • հոգեբանական օգնություն,
  • իրավաբանական օգնություն,
  • բժշկական օգնություն։

Գործող ապաստարաններում անհրաժեշտ ծառայությունների տրամադրման գործընթացը 2023 թ․ իրականացվում է «Կանանց աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպության միջոցով (թեժ գիծ՝ 099 88- 78- 08)։