Ձևավորվում է աշխատանքային խումբ՝ Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2023-2027 թթ․ համալիր ծրագրի մշտադիտարկման ու գնահատման գործընթացը կազմակերպելու նպատակով

0
136

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ձևավորում է աշխատանքային խումբ՝ Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2023-2027 թթ․ համալիր ծրագրի մշտադիտարկման ու գնահատման գործընթացը կազմակերպելու նպատակով։

Բացի նախարարություններից, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից՝ աշխատանքային խմբում կարող են ընդգրկվել նաև ոլորտային հասարակական կազմակերպությունների, այլ շահագրգիռ մարմինների ներկայացուցիչներ, ինչպես նաև անկախ փորձագետներ։ Աշխատանքային խմբում պետք է ներառված լինի 5-ից 10 անդամ:

Նախապատվությունը կտրվի այն թեկնածուներին, ովքեր ունեն մշտադիտարկման և գնահատման փորձ, աշխատանքային գործունեության ընթացքում առավել հաճախ են առնչվում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման հարցերին։

Թեկնածուների տվյալները (անուն, ազգանուն, պաշտոն, հեռախոս) կարող եք ներկայացնել սեպտեմբերի 14-ը ներառյալ՝ arpine.hayrapetyan@old.mlsa.am էլեկտրոնային հասցեին։