Երևանի Աջափնյակ համայնքի երեխաների սոցիալական հոգածության կենտրոնում կայացել է «Երեխայի իրավունքի ցերեկային ճամբարը»

0
116

Կարևորելով կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների հասարակությունում լիարժեք ներառումը, նրանց իրավունքների հավասարության ապահովումն ու խտրականության բացառումը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ Երևանի Աջափնյակ համայնքի երեխաների սոցիալական հոգածության կենտրոնում կայացել է «Երեխայի իրավունքի ցերեկային ճամբարը»։

Մեկշաբաթյա ճամբարում ընդգրկված 12-ից 15 տարեկան երեխաները մասնակցել են ինտելեկտուալ և ուսուցողական խաղ-մրցույթների, թեմատիկ բանավեճերի, զարգացրել հաղորդակցման հմտությունները, զբաղվել նաև կավագործությամբ և նկարչությամբ։ Երեխաները ստացել են ճամբարին իրենց մասնակցությունը հավաստող վկայականներ։

Ճամբարի շրջանակում մասնագիտական ուղղորդման համատեքստում մասնակիցների ցանկությամբ որպես հատուկ հյուր է հյուրընկալվել «Ազգային երգիչ» նախագծի հաղթող Սամվել Մելոյանը, ով երեխաներին պատմել է ազգային երգ-երաժշտության, երգարվեստում ունեցած հաջողությունների ու սեփական փորձի մասին։

Նախաձեռնությունն իրականացվելու է նաև Երեխայի և ընտանիքի աջակցության և Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոններում։