ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է.

0
210

ՀՀ կառավարության 2014թ.-ի հունվարի 30-ի նիստում ընդունվել են մի շարք որոշումներ, այդ թվումնաև “2014 թվականի ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի, հրատապ օգնության, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի, մինչև 2014 թվականի հունվարի 1-ը ծնված երեխայի ծննդյան միանվագ նպաստների չափերը սահմանելու և մինչև 2014 թվականի հունվարի 1-ը ծնված երեխայի ծննդյան միանվագնպաստի նշանակման և վճարման կարգը հաստատելու մասին” ՀՀ կառավարության որոշումը:

Մասնավորապես` այս որոշմամբ 2014 թվականին ընտանեկան նպաստի և սոցիալական նպաստի համարընտանիքի անապահովության uահմանային միավորի մեծությունը սահմանվել է` 30.00, ընտանեկաննպաuտի բազային մաuը և սոցիալական նպաստի չափը` 16000 դրամ, իսկ 18 տարին չլրացած անդամինտրվող հավելման տարբերակման պայմաններն ու տարբերակված չափերը պահպանվել են 2013 թվականինսահմանված նույն չափերով:

Մինչև 2014 թվականի հունվարի 1-ը ծնված երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը 1-ին և 2-րդերեխաների համար սահմանվել է 50000 դրամ, իuկ ընտանիքում ծնված 3-րդ, ինչպես նաև հաջորդյուրաքանչյուր երեխայի համար` 430000 դրամ:

Ընդ որում մինչև 2014 թվականի հունվարի 1-ը ծնված և երեխայի ծննդյան միանվագ նպաստ չստացածերեխայի ծննդյան միանվագ նպաստը ստանալու համար քաղաքացիները պետք է դիմեն իրենց փաստացիբնակության վայրի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություն (բաժին)` ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը.

  1. Դիմում (ձևաթուղթ է, որը տրամադրվում է սոցիալական ծառայությունների տարածքայինգործակալության (բաժնի) կողմից),
  2. Ծնողի անձը հաստատող փաստաթուղթը,
  3. Երեխայի(ների) ծննդյան վկայականը և դրա պատճենը,
  4. Ծնողի և երեխայի(ների) հանրային ծառայության համարանիշը (սոցիալական քարտ) կամ հանրայինծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանք,
  5. Անհրաժեշտության դեպքում դիմողը ներկայացնում է նաև`

ա) ընտանիքում ծնված երեխայի թիվը որոշելու նպատակով իր խնամքի տակ գտնվող (միևնույն բնակությանվայրում բնակվող) չամուսնացած չափահաս զավակների, ինչպես նաև երեխաների (այդ թվում` որդեգրած և (կամ) խորթ) ծննդյան վկայականները և դրանց պատճենները,

բ) խնամակալության կամ որդեգրման մասին փաստաթղթի պատճենը,

գ) ռազմաուսումնական հաստատություններում սովորելու մասին տեղեկանքը:

Եթե երեխան ծնվել է 2014 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո, ապա երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը նշանակելու և վճարելու համար երեխային հետ նույն բնակության վայրում հաշվառված օրինական ներկայացուցիչը (ծնողը) դիմում է ներկայացնում սոցիալական ապահովության պետական ծառայության՝ իր հաշվառման վայրի տարածքային բաժին (սոցիալական ծառայություններիտարածքային գործակալության՝ <Փարոս>-ի, փոխարեն):

Դիմումին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը

1) դիմողի անձը հաստատող փաստաթուղթը և հանրային ծառայությունների համարանիշը,

2) նոր ծնված երեխայի ծննդյան վկայականը, հանրային ծառայությունների համարանիշը, իսկ կյանքի չորս շաբաթվա ընթացքում մահացած երեխայի դեպքում՝ մահվան վկայականը,

3) եթե դիմումը ներկայացվել է ընտանիքում 3-րդ կամ հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ երեխայի ծննդյան միանվագ նպաստի համար՝ ներկայացվում են նաև.

ա) ընտանիքի մյուս երեխաների անձը հաստատող փաստաթղթերը և հանրային ծառայությունների համարանիշները,

բ) երեխաների (զավակի) սերման փաստը հաստատող փաստաթղթեր (ամուսնության վկայական, հայրության ճանաչման վկայական, դատարանի վճիռ հայրության ճանաչման վերաբերյալ և այլն),

գ) ըստ անհրաժեշտության՝ ընտանիքի մյուս երեխաների՝ պարտադիր զինվորական ծառայության մեջգտնվելը,  ռազմաուսումնական հաստատություններում սովորելը, օտարերկրյա պետությանհաստատությունում սովորելը, ազատազրկման վայրում գտնվելը հաստատող փաստաթղթեր:

Եթե դիմողն օտարերկրյա քաղաքացի է, ապա ներկայացվում է նաև այլ պետությունում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող միանվագ նպաստ ստացած չլինելու վերաբերյալ փաստաթուղթ:

Հավելենք նաև, որ փոփոխություններ են կատարվել “Հայաստանի Հանրապետությունում անապահովընտանիքներին մատակարարվող բնական գազի սակագնի մեղմացման միջոցառումների մասին” N 335-Նորոշման մեջ:

Մասնավորապես` ընտանեկան նպաստ ստացող ընտանիքները կարող են օգտվել “ՀայՌուս­գազարդ” փակբաժնետիրական ընկերության կողմից մատակարարվող բնական գազի սակագնի մասնակիփոխհատուցման ծրագրից` 2013 թվականի հուլիսի 7-ից մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31-ը սպառած 450 խոր.մետր բնական գազի դիմաց վճարելով յուրաքանչյուր խորանարդ մետրի համար 100 դրամ:

Վերը նշված ժամանակահատվածում բնական գազի նշված չափաքանակը սպառելուցհետո “ՀայՌուսգազարդ” ՓԲԸ-ի համապատասխան տարածքային գազաֆիկացման ևգազամատակարարման մասնաճյուղի կողմից նպաստառու բնակիչ-բաժանորդներին ներկայացվում էկտրոն` սպառած բնական գազի չափաքանակի վերաբերյալ: