ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պատասխանում է գործազրկության մակարդակի վերաբերյալ որոշ ԶԼՄ-ների հրապարակումներին

0
77

Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) կողմից իրականացվող, ՀայաստանիՀանրապետության զբաղվածության ոլորտին վերաբերող վերլուծություններում և համապատասխանզեկույցներում օգտագործվում են Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ) կողմից հրապարակված գործազրկության մակարդակի ցուցանիշը, որի հաշվարկման հիմքումդրված է ԱՄԿ կողմից առաջարկվող մեթոդաբանությունը:

Այս առումով հատկանշական է այն հանգամանքը, որ ինչպես միջազգային մասնագիտացված տարբերկազմակերպությունների, այնպես էլ ԱՄԿ կողմից` հաշվարկման որոշակի բանաձևերի, մոդուլների ումեթոդների կիրառմամբ կատարվում են տարբեր երկրների գործազրկության մակարդակներիկանխատեսումներ, համեմատական վերլուծություններ և գնահատումներ, որոնց ցուցանիշներըհրապարակվում և որոշակի պարբերականությամբ թարմացվում են:

Ավելին, գործազրկության մակարդակի կանխատեսման որոշակի մոդուլ և համապատասխան մեթոդկիրառվում է նաև Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերինախարարության կողմից, որի արդյունքները օգտագործվում են զբաղվածության պետական կարգավորմանամենամյա պետական ծրագրի, միջնաժամկետ և ռազմավարական ծրագրերի մշակման շրջանակներում:

Ինչ վերաբերում է վերջին օրերին գործազրկության մակարդակի վերաբերյալ որոշ ԶԼՄ-ների կողմիցհրապարակումներին, որոնց համար որպես տեղեկատվական աղբյուր է բերվում ԱՄԿ “Զբաղվածությանգլոբալ միտումները, 2014թ.” զեկույցը, իսկ որպես 2013թ. Հայաստանի Հանրապետության գործազրկությանմակարդակ ներկայացվում է` 18.64% ցուցանիշը, ապա հարկ ենք համարում ընդգծել. այդ զեկույցիտեքստում Հայաստանի Հանրապետության վերաբերյալ բերված է միայն 2012թ. գործազրկությանմակարդակի ցուցանիշը` 17.3% (http://www.ilo.org/wcmsp5/groups/public/—dgreports/—dcomm/—publ/documents/publication/wcms_233953.pdf, էջ` 44), ինչը համապատասխանում է ՀՀ ԱՎԾ կողմիցհրապարակված ցուցանիշին: Ընդ որում, այս զեկույցում ներկայացվում է նաև, որ ԱՊՀ երկրներիգործազրկության մակարդակների ցուցանիշները իրականում կարող են ավելի ցածր լինել` նկատի ունենալովայդ երկրներում առկա ոչ ֆորմալ (ստվերային) զբաղվածության բարձր մակարդակը:

Ինչ վերաբերում է  2013թ. Հայաստանի Հանրապետության գործազրկության մակարդակի 18.64%ցուցանիշին, այն ներկայացված է ԱՄԿ կայքում տեղակայված` «Որտեղ է ամենաբարձր գործազրկությանմակարդակը» վերտառությամբ տեղեկատվական քարտեզում և դրան կից աղյուսակում  (http://www.ilo.org/global/research/global-reports/global-employment-trends/2014/lang–en/index.htm)` որպեսվերջնական ճշգրտման ենթակա տեղեկատվություն:

Մյուս կողմից հարկ ենք համարում տեղեկացնել նաև. ԱՄԿ կայքում տեղակայված` “Որտեղ է ամենաբարձրգործազրկության մակարդակը” վերտառությամբ տեղեկատվական քարտեզում և դրան կից աղյուսակումՀայաստանի Հանրապետության 2012թ. գործազրկության մակարդակի ցուցանիշ է ներկայացված` 18.1%-ը, այն դեպքում, երբ ԱՄԿ “Զբաղվածության գլոբալ միտումները, 2014թ.” զեկույցում 2012թ. համար այդ նույնցուցանիշը (ինչպես արդեն նշեցինք սկզբում) ներկայացված է` 17.3%:

Այսինքն, առկա է ակնհայտ անճշտություն ԱՄԿ “Զբաղվածության գլոբալ միտումները, 2014թ.” զեկույցում ևԱՄԿ կայքում տեղակայված` “Որտեղ է ամենաբարձր գործազրկության մակարդակը” վերտառությամբտեղեկատվական քարտեզում և դրան կից աղյուսակում բերված` 2012թ. Հայաստանի Հանրապետությանգործազրկության մակարդակի ցուցանիշի գծով:

Ընդ որում, ՀՀ ԱՎԾ կողմից հրապարակված տեղեկատվության համաձայն` Հայաստանի Հանրապետությանգործազրկության մակարդակը 2013թ. երկրորդ եռամսյակում կազմել է 16.2%, երրորդ եռամսյակում կազմելէ 15.4%, իսկ չորրորդ եռամսյակի ցուցանիշը դեռևս հրապարակված չէ:

Ավելացնենք նաև, որ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերինախարարությունը դիմել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄԿ ազգային համակարգողիգրասենյակին` վերոհիշյալ ցուցանիշի գծով տեղ գտած անճշտությունը ԱՄԿ կենտրոնական գրասենյակիհետ հստակեցնելու, համապատասխանաբար ուղղելու և նախարարությանը անհրաժեշտպարզաբանումներ տրամադրելու խնդրանքով:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության
հասարակայնության հետ կապերի բաժին