2015 թվականի ընթացքում ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացված ծրագրերի շրջանակներում ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1035-Ն որոշմամբ սահմանված դեպքերում և կարգով հաշմանդամություն ունեցող անձանց, ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընդգրկված՝ ընտանիքի անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքի անդամներին, Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին և նրանց հավասարեցված անձանց, Հայրենական մեծ պատերազմում զոհվածների այրիներին, ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին տրամադրվել է տեխնիկական միջոցներ, վերականգնողական և այլ օժանդակ սարքեր:
Յուրաքանչյուր տարի պարագաների տեխնիկական նկարագրերը համաձայնեցվում են հաշմանդամության ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների հետ:
2015թ. շուրջ 7621 հաշմանդամություն ունեցող անձ ստացել է պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաներ:
| N | Պարագայի անվանումը | Ընդամենը
|
| 1 | Լսողական սարքեր, որից` | 1195 |
| 1.1 | ԱՊՀ երկրների | 997 |
| 1.2 | Հավաստագրով ստացած | 198 |
| 2 | Հաշմանդամի սայլակ | 415 |
| 3 | Հաշմանդամի քայլակ | 250 |
| 4 | Վերին վերջույթի պրոթեզ | 92 |
| 5 | Ստորին վերջույթի պրոթեզ | 849 |
| 6 | Միոպրոթեզ | 17 |
| 7 | Սեղմիրան | 434 |
| 8 | Աղեկապ | 267 |
| 9 | Հենակ | 1340 |
| 10 | Օրթեզ | 315 |
| 11 | Ձեռնափայտ | 600 |
| 12 | Սուպինատոր | 964 |
| 13 | Ռեկլինատոր | 4 |
| 14 | Օրթոպեդիկ կոշիկ | 1400 |
| 15 | Պրոթեզի կոշիկ | 2000 |
| 16 | Կրծքագեղձի պրոթեզ | 611 |
| 17 | Փոքր տրամաչափի սայլակ | 1 |
| 18 | Սիլիկոնե գուլպա | 39 |
| 19 | Ծնկակալ | 6 |
| 20 | Գուլպաներ, ձեռնոցներ | 3200 |
| 21 | Ստորին վերջույթի ապարատ | 7 |
| 22 | Վերանորոգում | 657 |
| 23 | Ձայնաստեղծ սարք | 80 |
| 24 | Աչքի պրոթեզ | 170 |
| 25 | Լսողական սարքի ներդիրներ | 400 |












