Մինսկում ներկայացվել է ԱՊՀ մասնակից պետությունների բնակչության աշխատանքին, միգրացիային և սոցիալական պաշտպանությանը վերաբերող զեկույցը

0
89

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ջեմմա Բաղդասարյանը հունվարի 18-22-ը Մինսկ քաղաքում մասնակցել է ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում ԱՊՀ մասնակից պետությունների մշտական լիազոր ներկայացուցիչների խորհրդի նիստին:

Տիկին Բաղդասարյանը նիստում ներկայացրել է ԱՊՀ մասնակից պետությունների բնակչության աշխատանքի, միգրացիայի և սոցիալական պաշտպանության խորհրդակցական խորհրդի գործունեության վերաբերյալ զեկույցը, որտեղ անդրադարձ է կատարվել խորհրդի կողմից ընդունված սոցիալ-աշխատանքային հարաբերությունների և միգրացիայի հարցերին վերաբերող որոշումներին:

Զեկույցում ներկայացվել է ԱՊՀ մասնակից պետությունների սոցիալական և ժողովրդագրական համաձայնեցված քաղաքականության հայեցակարգը և նշվել Խորհրդի կողմից մշակված այն կարևոր փաստաթղթերը, որոնք ապահովելու են ԱՊՀ զարգացման հայեցակարգի իրականացումը: Նախարարի տեղակալը խոսել է նաև Կոմիտեի կողմից սոցիալ-աշխատանքային ոլորտում միջպետական համագործակցության նորմատիվ-իրավական բազայի ստեղծման ուղղությամբ կատարված աշխատանքի մասին:

ԱՊՀ Գործադիր կոմիտեի նախագահ, Գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը բարձր է գնահատել խորհրդի կատարած աշխատանքները և շնորհակալություն հայտնել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի  նախարարությանը ներկայացված զեկույցում կարևոր հարցերին անդրադառնալու և այն մանրամասն ներկայացնելու համար: