Կենսաթոշակների բարձրացումը չի ազդի նպաստի իրավունքի վրա

0
290

Հաշվի առնելով, որ 2014 թվականի հունվարի 1-ից բարձրացել է կենսաթոշակների չափը, ՀՀկառավարության 2014թ. հունվարի 30-ի նիստում ընդունվել է որոշում, որով սահմանվել է, որ ընտանիքներիանապահովության գնահատման համակարգում` 2014 թվականի ընթացքում ընտանիքներիանապահովության գնահատման ժամանակ ընտանիքի ամբողջական եկամտի կազմում հաշվի է առնվում 2013 թվականի դեկտեմբերի դրությամբ հաշվառված կենսաթոշակառուների՝ 2013 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հաշվարկված կենսաթոշակի չափը: Ինչը նշանակում է, որ կենսաթոշակի բարձրացումըընտանեկան նպաստ ստացող կենսաթոշակառուների նպաստի իրավունքի վրա չի ազդի: