Տեղի ունեցավ ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության խորհրդակցությունը

0
82

Տեղի ունեցավ ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության խորհրդակցությունը, որը վարումէր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ջեմմա Բաղդասարյանը: Մասնակցումէին ԲՍՓ գործակալության պետի տեղակալ Անուշ Սիմոնյանը, ԼՂՀ ԲՍՓ գործակալության պետ ՀակոբՀակոբյանը, գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմիններիղեկավարները:

Խորհրդակցության ընթացքում ներկայացվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` ս/թ. հունվարի 24-իննախարարություն կատարած այցի  ընթացքում տրված հանձնարարականները, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2014 թվականի հունվար և փետրվար ամիսների հրամանները, քննարկվեցին ԲՍՓ գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքայինմարմինների  նախորդ ամսվա կատարած աշխատանքները, տրվեցին հանձնարարականներ:

Խոսելով ՀՀ Նախագահի հանձնարարականների մասին` տիկին Բաղդասարյանը նշեց. “Ցանկացած մարդ, որի նկատմամբ կայացվում է փորձաքննական որոշում, պետք է ստանա հիմնավոր պարզաբանում, հատկապես` մերժման դեպքերում: Անձը պետք է համոզվի, որ իր նկատմամբ կայացված որոշումն օբյեկտիվ է, իսկ դրա համար անհրաժեշտ է մինչև վերջին մանրունքը բացատրել և հիմնավորել որոշումը: ԲՍՓ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերը, հաստատված կարգերը, աշխատանքների ժամանակացույցը պետք է հասանելի լինեն բոլորին”:

Գործակալության պետի տեղակալը ներկայացրեց կատարած աշխատանքները, հիմնական խնդիրները, մասնավորապես` առողջապահական կազմակերպությունների կողմից ԲՍՓ ուղեգրի (088) ձևի թերի լրացման, ԲՍՓ աշխատանքներին առողջապահական կազմակերպությունների  բժիշկ-մասնագետների ոչ լիարժեք մասնակցության, նեղ մասնագիտական խորհրդակցություններ անցկացնելու անհրաժեշտության, անհատական վերականգնողական ծրագրերի լրացման մասին:

Ա. Սիմոնյանը նշեց, որ անհրաժեշտությունից ելնելով առաջիկայում կազմակերպվելու է մասնագիտական քննարկում հոգեկան առողջության, մասնավորապես` էպիլեպսիա ախտորոշմամբ հիվանդների հաշմանդամությունը ճանաչելու խնդիրների վերաբերյալ:

Խորհրդակցության վերջում տրվեցին հանձնարարականներ, հանձնաժողովների նախագահներին տրամադրվեց  ԲՍՓ ոլորտը կարգավորող իրավական ակտերի ժողովածուն: