Գավառի մանկատուն

0
84

Գավառի մանկատան, Աջափնյակ վարչական շրջանի երեխաների սոցիալական հոգածության կենտրոնի, Երևանի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 և թիվ 2 գիշերօթիկ հաստատությունների, Զատիկերեխաների աջակցության կենտրոնի շուրջ 300 երեխաներ մասնակցեցին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցրեի նախարարության և Սուրբ Գրիգոր լուսավորիչ եկեղեցու՝  Տեարնընդառաջին նվիրված համատեղ միջոցառմանը, որը տեղի ունեցավ  Արաբկիրի Հայորդաց տանը:

Միջոցառումը բացեց Հայ Առաքելական եկեղեցու Հայորդաց տների տեսուչ Կոմիտաս Վարդապետ  Հովնանյանը, ելույթներ ունեցան  Սուրբ Գրիգոր լուսավորիչ եկեղեցու <Հավատամք> երգչախումբը, հայորդաց տների պարային և այլ համույթներ, սիրված երգչուհի Ալլա Լևոնյանը:  Միջոցառումն ընթացավ հաստատություններում խնամվող երեխաների ակտիվ մասնակցությամբ:

Միջոցառման կազմակերպիչ, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Հակոբ քահանա Խաչատրյանի վստահեցմամբ, նման համատեղ միջոցառումներ տեղի են ունենալու պարբերաբար, ինչը հնարավորություն կտա հաղորդակցվել հոգևոր արժեքներին: