Ամենամյա կենսաթոշակային երրորդ համաժողով

0
96

2014թ-ի փետրվարի 21-ին, “Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն” հիմնադրամը՝ ՀՀաշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ և ԱՄՆ ՄԶԳֆինանսավորմամբ իրականացվող “Կենսաթոշակային բարեփոխումների իրականացման” և “Ֆինանսներտնտեսական զարգացման համար” ծրագրերի աջակցությամբ, կազմակերպեց ամենամյա կենսաթոշակային երրորդ համաժողովը, որը կրում էր “Նոր կենսաթոշակային համակարգ՝ հնարավորություններ, մարտահրավերներ և ակնկալիքներ” խորագիրը։

Համաժողովին մասնակցեցին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ աշխատանքի եւ սոցիալականհարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազորդեսպան Ջոն Հեֆֆերնը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության ղեկավար դոկտոր Քերըն Հիլլարդը, Կենսաթոշակային բարեփոխումների կառավարման խորհրդի անդամները։ Համաժողովի մասնակիցներիթվում էին նաև տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ, նախարարներ, միջազգայինկազմակերպությունների ղեկավարներ, ՀՀ Ազգային Ժողովի և Կենտրոնական բանկի ներկայացուցիչներ, միշարք առևտրային բանկերի և ֆինանսական հաստատությունների, ներառյալ ապահովագրական, վարկայինև ներդրումային ընկերությունների ղեկավարներ, ակտուարներ, գործարար համույթի ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ, ինչպես նաև ոլորտին առնչվող հասարակական կազմակերպությունների ևմիջազգային կառույցների ներկայացուցիչներ:

Երրորդ համաժողովն ամփոփեց պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մեկնարկիննախորդած 10 տարվա նախապատրաստական աշխատանքները։ Միջոցառման ժամանակ առանձնակիշեշտադրում կատարվեց կենսաթոշակային նոր օրենքի ընդունումից հետո անցած երեք տարիներիարդյունքներին ու ի հայտ եկած մարտահրավերներին։

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն իր ողջույնի խոսքում ներկայացրեց նոր համակարգի ներդրմանհիմնավորումները, դրա անհրաժեշտությունն ու անխուսափելիությունը՝ ելնելով վերջին տասնամյականերիհասարակական ու տնտեսական զարգացումներից։

ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնը խոսեց կուտակային կենսաթոշակային համակարգերիներդրման մարտահրավերների ու հեռանկարների մասին և նշեց, որ ԱՄՆ կառավարությունը պատրաստ էշարունակական աջակցություն ցուցաբերել այդ ուղղությամբ կատարվող ջանքներին։ Նա կարևորեցհանրային իրազեկման նախաձեռնությունների և Հայաստանի Կառավարության կողմից Հայաստանիքաղաքացիներին բարեփոխման մանրամասների հանգամանորեն ներկայացնելու անհրաժեշտությունը։

Համաժողովի ընթացքում ելույթներ ունեցան ՀՀ Կենտորնական բանկի, ՀՀ ֆինանսների նախարարությաններկայացուցիչները, ներկայացնելով նոր համակարգի գործարկման մեխանիզմները, ապահովմաներաշխիքները, օրենսդրական սահմանափակումներն ու պետական վերահսկողության լծակները։

Սեփական քաղաքականությունը բացահայտող շնորհանդեսներով հանդես եկան նաև ՀՀ Կենտորնական բանկի կողմից լիցենզավորված ՝”Ամունդի” և “Ց կվադրատ” ակտիվների կառավարիչների ներկայացուցիչները, իրենց երկրների կենսաթոշակային համակարգերը ներկայացրեցին Լիտվայի և Ղազախստանի Հանրապետությունների սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամների ներկայացուցիչները: