Հաշվի առնելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությանը հանձնվածՊետական ոչ առևտրային կազմակերպությունների (ՊՈԱԿ) գործունեության ոլորտայինառանձնահատկությունները` մանկատուն, երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկհաստատություն, ծերերի և հաշմանդամների տուն-ինտերնատ և այլն, կառավարությունը նախարարությանը հանձնարարել է հաստատել հաստիքացուցակի օրինակելի ձև, պաշտոնների անվանացանկեր ևպաշտոնների նկարագրերի օրինակելի ձևեր, աշխատավարձերի միասնական համակարգի ձևավորմանմոտեցումներ և մեխանիզմներ: Որոշումը միտված է ՊՈԱԿ-ների աշխատողների աշխատանքիարդյունավետությունը բարձրացնելուն:
Վերաբաշխում կատարելով ՀՀ 2014թ. պետբյուջեում, փոփոխություններ` իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, գործադիրը դրանով իսկ ապահովել է մինչև 2014թ. հունվարի 1-ը Հայաստանում ծնված երեխաներին ծննդյան միանվագ նպաստի հատկացման բնականոն գործընթացը:












