0
104

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ընդունեց ՀՀ-ում Քուվեյթի Արտակարգ և լիազոր դեսպան Բասսամ Մուհամմադ Ալ-Քաբանդիին:

Ողջունելով հյուրին՝ նախարարը շնորհակալություն հայտնեց համագործակցության պատրաստակամության և   բարձրացված հարցերին արագ արձագանքելու համար:

Դեռևս 2012 թվականին նախարարությունը դիմել էր քուվեյթյան կողմին՝  Երևանի թիվ 1  տուն-ինտերնատի անկողնային խնամվողների համար նոր մասնաշենք կառուցելուն աջակցելու  հարցով:

Դեսպանի ներկայացմամբ՝ Քուվեյթի կառավարությունը քննարկել է հարցը և պատրաստակամություն հայտնել աջակցելու: Պարոն Ասատրյանը շեշտեց, որ նոր մասնաշենքը հնարավորություն կտա հարմարավետ պայմաններ ապահովել տարեցների համար՝ մատուցելով ժամանակակից ծառայություններ:

Դեսպանը տեղեկացրեց, որ Քուվեյթի սոցիալական ապահովության նախարարությունը հետաքրքրություն է ցուցաբերում մեր երկրի սոցիալական ապահովության ոլորտի նկատմամբ, և ինքն ուրախ կլինի նպաստել երկու երկրների նախարարությունների միջև համագործակցության կայացմանը:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց համատեղ այցեր կազմակերպել  նաև համակարգի խնամքի այլ հաստատություններ, խորացնել և ապահովել համագործակցության շարունակականությունը: