0
105

Նոյեմբերի 18-ին ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցավ “Կենսաթոշակային բարեփոխումներ. կուտակային կենսաթոշակային համակարգ և աշխատավարձեր” թեմայով մամուլի ասուլիս, որի ընթացքում համակարգի վերաբերյալ պարզաբանումներ ներկայացրեցին ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը և կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը:

<Կենսաթոշակային բարեփոխումները, մասնավորապես` կուտակային կենսաթոշակային համակարգի անցումը, երկարատև, տարբեր ձևաչափերով և մանրամասն քննարկված ոլորտներից է: Քննարկումների ընթացքում ծագած բազմապիսի հարցերին տրվել են մանրամասն պատասխաններ: Սակայն, քանի որ համակարգը գործարկվելու է 2014թ. հունվարի 1-ից, ուստի քաղաքացիների մոտ առաջացել են բազմաթիվ հարցեր` ինչպես է այն կիրառվելու, ինչ խնդիրներ են առաջանալու, ինչ լուծումներ են տրվելու: Մենք կփորձենք մանրամասն պարզաբանել քաղաքացիներին հուզող բոլոր հարցերը: Կենսաթոշակների կուտակային համակարգը սոցիալական պաշտպանության կարևորագույն բարեփոխումն ենք համարում, որի ներդրումը երկրի տնտեսական զարգացման խթան է լինելու>,- իր խոսքում նշեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն էլ ներկայացրեց նախորդիվ կատարվածը, ընդգծելով, որ նոր համակարգի ներդրման ուղղությամբ անցած 10 տարիներին կատարվել է հսկայական  աշխատանք՝ քննարկումներ ամենատարբեր մակարդակներում, վերլուծություններ, ակտուարական հաշվարկներ, նախագծեր, հանդիպում-քննարկումներ հասարակական սեկտորի, լրատվամիջոցների, բնակչության տարբեր խավերի, մասնագիտությունների տեր մարդկանց հետ: Նախարարը հիմնավորեց նոր համակարգի՝ ՀՀ սահմանադրությանը համապատասխանելու  դրույթը, մեկ անգամ ևս ներկայացրեց բարեփոխումների  արդիականությունն ու կարևորությունը:

Բանախոսները պատասխանեցին լրագրողներ ի բազմաթիվ հարցերին:

Հիշեցնենք, որ պարտադիր կուտակային համակարգն ուժի մեջ կմտնի 2014թ. հունվարի 1-ից: Համակարգը պարտադիր է լինելու 1974թ. հետո ծնված քաղաքացիների համար, իսկ դրանից առաջ ծնված քաղաքացիները կուտակային համակարգին կարող են միանալ կամավոր կերպով: Կուտակային վճարները փոխանցվելու են բանկերի, ապահովագրական ընկերությունների կամ ներդրումային ֆոնդի կառավարիչների մոտ բացված անհատական հաշվին:

SHARE
Previous article
Next article