Նախարար Արտեմ Ասատրյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին

0
110

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյյեդ Քազեմ Սաջադին:

Ողջունելով և շնորհավորելով պարոն Սեյյեդ Քազեմին Հայաստանում դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ նախարարը մաղթել է բեղմնավոր գործունեություն ի շահ երկու երկրների ու ժողովուրդների բարեկեցության:

Հանդիպման ընթացքում  Արտեմ Ասատրյանը  ներկայացրել է սոցիալական պաշտպանության  ոլորտում  իրականացվող բարեփոխումները, նախանշել այն ուղղությունները, որոնց շրջանակներում  նախարարությունը պատրաստ է ամրապնդել հայ-իրանական համագործակցությունը:

Նախարարն անդրադարձել է  Զբաղվածության ոլորտի քաղաքականությանը, մասնավորապես զբաղվածության ակտիվ ծրագրերին և երիտասարդների ներգրավածությանը այդ  ծրագրերում:

Շնորհակալություն հայտնելով նախարարին ջերմ ընդունելության  և ոլորտում իրականացվող ծրագրերը ներկայացնելու համար՝  դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին նշել է, որ երկար տարիներ նա նույնպես աշխատել է  սոցիալական ոլորտում և քաջ գիտակցում է ոլորտի ողջ ծանրաբեռնվածությունը: Դեսպանն   առաջարկել է խորացնել Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտը համակարգող գերատեսչությունների միջև համագործակցությունը: Այս համատեքստում նախարար Արտեմ Ասատրյանը երկու երկրների միջև փոխայցելությունների կազմակերպման,   սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերի փորձի փոխանակման պատրաստակամություն է հայտնել: