Հունվարի 28-ին Հայոց բանակի կազմավորման 23-րդ տարեդարձի կապակցությամբ Գյումրու տուն ինտերնատի տարեց բնակիչները կազմակերպել էին համերգ-միջոցառում:
Միջոցառման ընթացքում պապիկ, տատիկները հանդես եկան երգերով, ասմունքեցին, նվագեցին, շնորհավորեցին Բանակի օրվա կապակցությամբ՝ զինվորներին մաղթելով խաղաղ երկինք, անառիկ սահմաններ և առողջություն:
Բանակի օրը «Գյումրու տուն ինտերնատը» ուներ նաև պատվավոր հյուրեր: Տարեց բնակիչներին նվերներով հյուրընկալվել էին հունա-հռոմեական ըմբշամարտի աշխարհի չեմպիոններ Արթուր Ալեքսանյանը, Արսեն Ջուլֆալակյանը և սպորտային մեկնաբան Կարեն Գիլոյանը:
Ողջունելով և շնորհավորելով Բանակի օրվա կապակցությամբ՝ ըմբշամարտի աշխարհի չեմպիոնները նույնպես միացան համերգ-միջոցառմանը, ոգևորեցին տուն-ինտերնատի տարեց բնակիչներին՝ խոստանալով այցելություններն ավելի հաճախակի դարձնել: