ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մարտի 10-ին “Մարիոթ” հյուրանոցի “Արարատ” սրահում կազմակերպում է “Երեխաների իրավունքների պաշտպանության համակարգի բարեփոխումներ. հնարավորություններ, մարտահրավերներ և հեռանկարներ” թեմայով համաժողով:
Համաժողովի աշխատանքներին մասնակցում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Ասատրյանը, ԱՄՆ ՄԶԳ առաքելության ղեկավար տիկին Ք. Հիլիարդը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար տիկին Հ. Արենսը, ՀՀ կառավարության, ՀՀ նախարարությունների, երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Համաժողովի նպատակն է` շահագրգիռ բոլոր գործընկերների հետ քննարկել երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտի հիմնախնդիրները և համակարգի բարեփոխումների գերակա ուղղությունները:
Ներկաների ուշադրությանը կներկայացվեն Հայաստանի Հանրապետությունում երեխաների իրավունքների պաշտպանության համակարգի բարեփոխումների ծրագրի շրջանակներում կատարված վերլուծության արդյունքները, կքննարկվեն ոլորտի սոցիալական, ինստիտուցիոնալ, կազմակերպական և տեղեկատվական հիմնախնդիրները և դրանց լուծման ուղղությամբ առաջարկվող միջոցառումների հիմնական ուղղությունները: Համաժողովի արդյունքները կամփոփի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Ասատրյանը: