Հանդիպում

0
79

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցներին ներկայացվեց “Անձի բազմակողմանի գնահատման` առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆունկցիաների միջազգային դասակարգման” /ICF/ սկզբունքների վրա հիմնված հաշմանդամության սահմանման նոր մոդելը: Հանդիպման նպատակն էր մասնակիցներին տեղեկացնել համակարգի ամբողջական գաղափարախոսությունը, համընդհանուր մոտեցումները, կոդերի շրջանակներն ու դասակարգումը:

Հաշմանդամների հիմնահարցերի բնագավառում իրականացվող բարեփոխումների շարքում կարևոր դեր ունեն հաշմանդամության սահմանման նոր մոդելն ու չափորոշիչները: Դրանց հիմքում դրվելու է ոչ թե անձի հիվանդությունը կամ ախտորոշումը, այլ կարիքների և կարողությունների բազմակողմանի գնահատումը: Բանախոսը քննարկման ընթացքում մանրամասնորեն ներկայացրեց մոդելի կառուցվածքը, բաղադրիչները, վերջիններիս բնույթն ու որակիչները, ինչպես նաև նոր չափորոշիչների մշակման ուղղությամբ կատարված աշխատանքները: