Տոնական միջոցառում

0
75

Երգիծանքի և հումորի օրվա առիթով, “Սամվել Բաղդասարյան” ընկերությունն համագործակցելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ կազմակերպել էր տոնական միջոցառումներ: Հետաքրքիր ու ծիծաղաշարժ ծրագրերով նրանք այցելեցին ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում /Վանաձոր, Գյումրի, Գավառ/ գտնվող համակարգի խնամքի հաստատություններ /տուն-ինտերնատներ, մանկատներ/: Երգիծանքի և էստրադայի մի շարք վարպետների` Հրանտ Հորիզոն, Էդգար Կարապետյան, Հայկ Մխոյան ելույթները բազմաթիվ ժպիտներ ու անմոռանալի պահեր պարգևեցին երեխաներին ու տատիկ-պապիկներին: Ծրագրին մասնակից դարձած հանդիսատեսի օրը  լցվեց ծիծաղով, ջերմությամբ ու ուրախությամբ: