Շնորհավորանքներ վետերաններին և ազատամարտիկներին

0
156

Հարգելի վետերաններ,

Սիրելի ազատամարտիկներ,

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության անունից շնորհավորում եմ Մեր Հաղթանակների և խաղաղության տոնի կապակցությամբ:

Մայիսի 9-ը մեր ժողովրդի երեք սերունդների՝  հանուն ազատության ու խաղաղության համար մղվածհերոսական պայքարի խորհրդանիշն է, որն ապահովեց մեր պետականության կայացումը, ազատ ապրելու և արարելու մեր իրավունքը:

Ձեր՝ Հայրենիքի նկատմամբ ունեցած անմնացորդ սերն ու նվիրումը, կատարած սխրանքներն ուքաջագործություններն օրինակ են ապագա սերունդների համար:

Սիրելի բարեկամներ, մենք գիտակցում ենք մեր պարտքը Հայրենիքի և պետականության նկատմամբ և հետևողական ապահովելու ենք մեր հայրենակիցների արժանավայել ապրելու և աշխատելու իրավունքը:

Կրկին շնորհավորում եմ Հայրենական մեծ պատերազմում տարած փառահեղ հաղթանակի 69-րդ և Շուշիի ազատագրման 22-րդ տարեդարձի առիթով և մաղթում քաջառողջություն ու ամենայն բարիք:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար       Արտեմ Ասատրյան