Հայաստանի Հանրապետությունում նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկումներդրած դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման գործընթացը

0
217

Հայաստանի Հանրապետությունում նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկումներդրած դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման գործընթացը նպաստառուընտանիքում ընդգրկված անձանց համար իրականացվում է “2006 թվականի պետական բյուջեի մասին” ՀՀօրենքի 8-րդ հավելվածով և ՀՀ կառավարության 2006 թվականի մարտի 16-ի “Նախկին ԽՍՀՄ ԽնայբանկիՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդներիդիմաց փոխհատուցման տրամադրման կարգը հաստատելու մասին” N 352-Ն որոշմամբ սահմանվածպահանջներին համապատասխան:

Համաձայն վերոգրյալի՝ ավանդի դիմաց փոխհատուցման տրամադրման համար որպես առաջնահերթպայման սահմանվել է 2005թ. հուլիսի 1-ից մինչև 2006թ. ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածումանընդմեջ ընտանեկան նպաստ ստանալու հանգամանքը:

Համաձայն “Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին” ՀՀ օրենքի 9-րդհոդվածի 15-րդ մասի և ՀՀ կառավարության 2010 թվականի մայիսի 6-ի “Հայրենական մեծ պատերազմիվետերանների նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման կարգը հաստատելումասին” N 510-Ն որոշման` ավանդի դիմաց փոխհատուցում ստանալու իրավունքը տրված է 1941-1945թ.թ. Հայրենական մեծ պատերազմի վետերաններին:

ՀՀ կառավարության 2013 թվականի սեպտեմբերի 28-ի “Նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀհանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց 2013 թվականին փոխհատուցման տրամադրման, Հայաստանի Հանրա­պե­տու­թյան 2013 թվականիպետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականիդեկտեմբերի 20-ի  N 1616-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և  ՀայաստանիՀանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը գումար հատկացնելու մասին” N 1103–Ն որոշմամբ սահմանվել է, որ նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկումմինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցումըտրամադրվում է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված, “0”-ից բարձրանապահովության միավոր ունեցող ընտանիքների կազմում ընդգրկված մինչև 1924 թվականիդեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամծառայողական պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած անձանց:

Հայտնում ենք, որ նշված իրավական ակտերի համաձայն՝ մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրածավանդի դիմաց փոխհատուցում ստացել են  շուրջ 60 հազար ավանդատու:

“Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին” ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով սահմանված է, որ 2014 թվականին շարունակվում է “ՎՏԲ-Հայաստան բանկ” ՓԲԸ-ում ավանդատուհանդիսացող քաղաքացիների կողմից նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման ծրագիրը:

Նույն հոդվածի 15-րդ մասի համաձայն` նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցումը տրամադրվում էընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված “0”-ից բարձրանապահովության միավոր ունեցող ընտանիքների` մինչև 1929 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալծնված անդամներին և Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններիմասնակից անձանց` ՀՀ կառավարության սահմանած կարգով:

Համաձայն վերը նշված Օրենքի` 2014 թվականի ապրիլի 23-ին  ՀՀ կառավարությունը ընդունել է “ՆախկինԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրվածդրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման կարգը հաստատելու  և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 16-ի N 352-Ն որոշման մեջ փոփոխությունկատարելու մասին” N 460-Ն որոշումը (այսուհետ` Որոշում), որով հաստատված կարգի 4-րդ կետովթվարկված են հաշվառվելու համար  անհրաժեշտ փաստաթղթերը, իսկ 2-րդ կետի համաձայն, եթեավանդատուի ամուսինը մահացած է և մահացած ամուսնու անունով ներդրված ավանդը ներդրվել է նրանցհամատեղ ամուսնական կյանքի ընթացքում, ապա այն դի­տարկելով ավանդի նկատմամբ մահացածի հետընդհանուր համատեղ սեփականու­թյուն, ողջ ամուսնու համար փոխհատուցման իրավունքը ճանաչվում էմահացած ամուսնու ավանդի 50 տոկոսի դիմաց:

Որոշման 29-րդ կետի համաձայն, եթե ավանդատուն մահացել է նրա տվյալները փոխհատուցման վճարման ցուցակում ներառվելուց և գումարը համապատասխան մարմնին փոխանցվելուց հետո, ապա մահացած ավանդատուին հասանելիք փոխհատուցման գումարը վճարվում է նրա ժառանգին (ժառանգներին)` նոտարի կողմից տրված ժառանգության իրավունքի վկա­յագրի հիման վրա:

Հայտնում ենք նաև, որ ավանդների դիմաց տրվող դրամական փոխհատուցումը  իրենից ներկայացնում է դրամական օգնություն սոցիալապես անապահով և խոցելի խմբերին պատկանող ավանդատուներին և “2006 թվականի պետական բյուջեի մասին” ՀՀ օրենքի 8-րդ հավելվածի 4-րդ կետի համաձայն դրա չափի հաշվարկումը կատարվում է ներքոհիշյալ սանդղակի հիման վրա.

Ավանդի գումարի չափը

/խորհրդային ռուբլի/

Տրամադրվող փոխհատուցման գումարը /ՀՀ դրամով/
1000-ից ոչ ավելի Ավանդի գումարը x 84
1001-ից մինչև 3000 /ներառյալ/ 84000 + /ավանդի 1000 խորհրդային ռուբլին գերազանցող գումարը x 29,4/
3001-ից մինչև 5000 /ներառյալ/ 142800 + /ավանդի 3000 խորհրդային ռուբլին գերազանցող գումարը x 16,8/
5001-ից մինչև 10000 /ներառյալ/ 176400 + /ավանդի 5000 խորհրդային ռուբլին գերազանցող գումարը x  8/
10000-ից ավելի 216400 + /ավանդի 10000 խորհրդային ռուբլին գերազանցող գումարը x 4/

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության 16.05.2013թ. N 515-Ա որոշմամբ հաստատված և ՀՀ Ազգային Ժողովի կողմից հավանության արժանացած ՀայաստանիՀանրապետության կառավարության ծրագրի համաձայն նախատեսվում է իրականացնել՝ ԽՍՀՄխնայբանկում մինչև 1993թ. ներդրված ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրմանշարունակական ծրագրեր: