Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օր

0
189

Իմ փոքրիկ բարեկամներ,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ` երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առիթով:

Սա երեխաների տոնն է, միևնույն ժամանակ հիշեցում, որ մենք՝ ավագներս, պատասխանատու ենք երեխաների ճակատագրերի նկատմամբ: Մենք անում ենք հնարավորը՝ մեր երեխաների երջանկության համար, որպեսզի նրանք մեծանան որպես Հայաստանի Հանրապետության լիիրավ քաղաքացիներ: Մենք պետք է հենարան տանք նրանց, սովորեցնենք լինել բարի, տեսնել գեղեցիկը, գնահատել ազգային և համամարդկային արժեքները:

Շնորհակալություն եմ հայտնում բոլոր ծնողներին՝ իրենց պարտականություններն  արժանապատվորեն կատարելու համար, միաժամանակ հիշեցնում, որ մեր կողքին ապրում են անապահով երեխաներ՝ որբեր, առողջական և այլ խնդիրներ ունեցողներ, ում ևս անհրաժեշտ է հոգատարություն և խնամք: Մենք պետք է սիրենք և պաշտպանենք ոչ միայն մեր, այլև բոլոր մանուկներին: Փորձենք մի պահ դուրս գալ նեղ ընտանեկան շրջանակից և քայլեր անել բոլոր երեխաներին պաշտպանելու, մեզ տրվածհնարավորություններն օգտագործել այնպես, որ երեխաների յուրաքանչյուր օրը լինի բազմազան ուգունագեղ, գորովանքով ու քնքշանքով լի: Պաշտպանենք մեր ապագան:

Սիրելի փոքրիկներ, մեկ անգամ ևս շնորհավորում եմ այս ջերմ ու գեղեցիկ տոնի կապակցությամբ, մաղթում ձեզ առողջություն, ընտանեկան ջերմություն, ուժեղ և ապահով հայրենիք: Թող անկեղծ ժպիտն ու սերը  հարատևեն ձեր կյանքում:

Արտեմ  Ասատրյան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար