ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետի տեղակալ Անահիտ Գևորգյանը Հայկական Կարմիր խաչի ընկերությունում այսօր հանդիպել է Շվեցարիայի Կարմիր խաչի միջազգային համագործակցության ծրագրերի համակարգող տիկին Քրիստինա Ռուչմանի հետ:
Անահիտ Գևորգյանը հանդիպման ընթացքում ներկայացրել է տարեցների ոլորտում իրականացվող օրենսդրությունը, հայեցակարգային մոտեցումները և իրականացվող ծրագրերը, տարեցների կարիքների գնահատման և գնահատված կարիքներին համարժեք ծառայությունների տրամադրման ծրագրեր մշակելու և իրականացնելու նախարարության տեսլականը:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցել կարիքների գնահատման մեթոդաբանության մշակման գործընթացում: Այս առումով տիկին Ռուչմանը պատրաստակամություն է հայտնել նաև նախարարությանն աջակցել՝ առաջիկայում ներկայացնելով նմանատիպ մեթոդաբանության մշակման համար տարբեր երկրների լավագույն փորձերը: Քրիստինա Ռուչմանը նաև ընդգծել է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ծրագրերը և հայեցակարգային մոտեցումներն ու ապագայի տեսլականը ոլորտում տարածաշրջանային երկրների մեջ լավագույնն է: