2015 թվականի հունվարի 12-ից մինչև հունվարի 31-ը ընկած ժամանակահատվածում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը քաղաքացիներից ստացել է 623 դիմում, որից 353-ը ստացվել է քաղաքացիների ընդունելության բաժին՝ 260-ը բանավոր, 93-ը՝ գրավոր:
Գրավոր դիմումներում գերակշռող մաս է կազմել ավանդների փոխհատուցմանը` 79 (22%), աշխատանքի տեղավորմանը՝ 37 (10%), ընտանեկան նպաստի նշանակմանը՝ 35 (10%), կենսաթոշակի վճարմանը՝ 34 (9%) և հաշմանդամության խմբի վերանայմանն 34 (9%) առնչվող դիմումները;
Բանավոր դիմումներում՝ ավանդի փոխհատուցման` 128 (49%), կենսաթոշակի վճարման (12%), ընտանեկան նպաստի նշանակման 16 (6%) և հաշմանդամության խմբի վերանայման 12 (5%) վերաբերյալ դիմումները:
112 (70%) դիմում պարզաբանվել է, 29-ը (18%) վերահասցեագրվել է պետական այլ մարմիններ, 11 (6%) քաղաքացու խնդրանք բավարարվել է, իսկ 8-ին (5%) տրվել է մերժողական պատասխան:
Հունվար ամսին կազմակերպվել է փոխնախարարի մեկ ընդունելություն` երկու քաղաքացիների մասնակցությամբ: Ընդունելության ընթացքում տրված հանձնարարականների հիման վրա կազմվել է արձանագրություն, որը գրանցվել և ընթացք է ստացել սահմանված ընթացակարգով: