Զբաղվածության պետական ծրագրերի իրազեկումը բարձրացնելու նպատակով մշակվել են ուղեցույցներ

0
113

ՀՀ աշխատանքի  և սոցիալական հարցերի նախարարությունը զբաղվածության ոլորտում իրականացվող բարեփոխումների արդյունավետության և հասցեականության ապահովման նպատակով  իրականացնում է զբաղվածության պետական ծրագրերի և ծառայությունների վերաբերյալ ամբողջական և մատչելի իրազեկում,  հատկապես աշխատանք փնտրող անձանց և գործատուների շրջանում:

Մշակվել է երկու  ուղեցույց, գործատուի համար՝   «Զբաղվածության պետական ծրագրերի և գործատուների մասնակցային հնարավորությունների վերաբերյալ» և աշխատանք փնտրողի համար՝ «Աշխատանք փնտրողների համար զբաղվածության պետական աջակցության հնարավորությունների մասին»:

Ուղեցույցները տեղադրված են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և նախարարության աշխատակազմի  զբաղվածության պետական գործակալության պաշտոնական կայքերում, հետևյալ էլեկտրոնային հասցեներով՝

«Զբաղվածության պետական ծրագրերի և գործատուների մասնակցային հնարավորությունների վերաբերյալ» ուղեցույցում  ներկայացված են՝

  •          զբաղվածության պետական կարգավորման շրջանակներում գործատուների իրավունքները և պարտավորությունները,
  •          զբաղվածության պետական ծրագրերի և ծառայությունների վերաբերյալ ամփոփ և սպառիչ տեղեկատվություն,
  •          Զբաղվածության պետական գործակալության հետ գործատուների փոխշահավետ համագործակցության հնարավորությունները, այդ թվում՝ առկա թափուր և նոր ստեղծվող աշխատատեղերի հայտարարագրում, համատեղ ծրագրերում ներգրավման համար հաշվառում, խորհրդատվություն, անհրաժեշտ տեղեկատվության փոխանակում և այլն,
  •          Զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոնների (թվով 51 տարածքային կենտրոններ) տվյալներ՝ հասցե, հեռախոսահամարներ, էլեկտրոնային փոստ,
  •          գործատուների հետ փոխշահավետ համագործակցությունը խթանելու համար անհրաժեշտ այլ տեղեկատվություն:

«Աշխատանք փնտրողների համար զբաղվածության պետական աջակցության հնարավորությունների մասին» ուղեցույցում  ներկայացված են՝

  •          զբաղվածության պետական աջակցության շրջանակներում աշխատանք փնտրող անձանց՝ ըստ առանձին կարգավիճակների, իրավունքները և պարտավորությունները,
  •         զբաղվածության պետական ծրագրերի և ծառայությունների վերաբերյալ ամփոփ և սպառիչ տեղեկատվություն,
  •         զբաղվածության պետական ծրագրերում ընդգրկվելու և համապատասխան աջակցություն ստանալու համար անհրաժեշտ քայլերը՝ մատչելի և ամփոփ նկարագրված,
  •          առկա թափուր և նոր ստեղծվող աշխատատեղերի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու, անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվություն ստանալու հնարավորությունների վերաբերյալ տեղեկատվություն,
  •          Զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոնների տվյալները՝ հասցե, հեռախոսահամարներ, էլեկտրոնային փոստ,
  •          Զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոններում հաշվառվելու և համապատասխան կարգավիճակ ստանալու և դրանից բխող հնարավորությունների մասին տեղեկատվություն,
  •          զբաղվածության պետական աջակցությամբ կայուն կամ ժամանակավոր զբաղվածությունը խթանելու համար անհրաժեշտ այլ տեղեկատվություն:

Ուղեցույցների հասանելիության ապահովման նպատակով նախատեսվում է ուղեցույցների  տպագրում և տարածում: