Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կամ Զատիկը մեծ ուրախությամբ ու ոգևորվածությամբ նշվել է նախարարության համակարգում գործող հաստատություններում:
Գյումրու երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 հաստատության սաներին այդ օրը այցելել է Տեր Փավստոս քահանա Սարգսյանը և ներկայացրել տոնի խորհուրդը, կատարվող ծիսական արարողությունները, անցկացման ավանդույթներն ու կարևոր բաղադրիչները: Իսկ երեխաները նախապես պատրաստվել էին տոնին՝ ներկել էին հավկիթներ, պատրաստել ձուկ և Զատկի այլ ուտեստներով գույզգույն զարդարել էին տոնական սեղանը: Հետո Հայր սուրբի հետ միասին կատարել են տերունական աղոթքը և ճաշակել զատկական ուտեստները:
Նույն ոգևորվածությամբ տոնն անցկացվել է նաև Նորքի տուն-ինտերնատում: Տատիկ պապիկների համար տոնի խորհուրդն ավելի իմաստուն էր: Վաղ առավոտից նրանք նույնպես կարմիր գույնով ներկել էին Հարության և նոր կյանքի խորհրդանիշ համարվող ձուն, պատրաստել զատկական փլավ ու համեղ ձուկ: Միասին հավաքվելով տոնական սեղանի շուրջ միմյանց ավետել են Տեր Հիսուս Քրիստոսի Հարության ավետիսը՝ ՔՐԻՍՏՈՍ ՀԱՐԻԱՎ Ի ՄԵՌԵԼՈՑ. ՕՐՀՆՅԱԼ Է ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՔՐԻՍՏՈՍԻ:
Ողջ օրը խնամքի հաստատություններում տիրել է բարձր տրամադրություն, տարեց խնամվողները միմյանց նվիրել են տոնական ու օրվա խորհուրդը կրող փոքրիկ նվերներ՝ միմյանց մաղթելով առողջություն ու երկարակեցություն: