2015 թվականին շարունակվում են իրականացվել հաշմանդամություն ունեցող և սոցիալապես անապահով անձանց պրոթեզավորման, վերականգնողական պարագաներով ապահովման և դրանց վերանորոգման` այդ թվում նաև աչքի պրոթեզավորման և ձայնաստեղծ սարքերի ձեռքբերման, հաշմանդամություն ունեցող անձանց սայլակներով ապահովման, մինչև 18 տարեկան երեխաներին ու տարիքային կենսաթոշակառուներին լսողական սարքերով ապահովման, տեսողությունից հաշմանդամություն ունեցող անձանց համար հատուկ տառատեսակներով գրքերի տպագրության, տետրերի պատրաստման և «Խոսող գրքերի» ձայնագրության ծառայությունները:
Հունվար ամսից «Ձայնաստեղծ սարքերի տեղակայման» ծրագրի շրջանակներում սկսվել է իրականացվել ձայնաստեղծ սարքերի տրամադրման գործընթացը:
Փետրվար ամսից սկսվել է պրոթեզաօրթոպեդիկ պարագաների պատրաստման և դրանց վերանորոգման ծառայությունների տրամադրումը, որն իրականացնում են «Պրոթեզաօրթոպեդիկ» ՍՊԸ-ն, «Ինտերօրթո» ՍՊԸ-ն և «Սատար» ՀԿ-ն:
ՀՀ աշխատանքի և սոցիակալան հարցերի նախարարության և «Փրկություն» հասարակական կազմակերպության ցերեկային խնամքի կենտրոնի հետ համատեղ կնքված պայմանագրի շրջանակներում սկսվել է նաև մտավոր խնդիրներ ունեցող դեռահասներին և երիտասարդներին սոցիալ-վերականգնողական ծառայությունների տրամադրման գործընթացը: