2014թ. մայիսի 7-ին ՀՀ աշխատանքի ևսոցիալական հարցերի նախարար Ա. Ասատրյանը ևՀայաստանի Հանրապետությունում ՔուվեյթիՊետության արտակարգ և լիազոր դեսպանԲասսամ Մուհամմադ Ալ-Քաբանդին ստորագրել էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերինախարարության ենթակայությամբ գործող “Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ” պետական ոչառևտրային կազմակերպությունումշինարարական աշխատանքների կատարմանհամար Քուվեյթի Պետության կառավարությանկողմից նվիրաբերության մասին պայմանագիր:
Պայմանագրով նախատեսված էր տուն-ինտերնատի անկողնային խնամքի կարիք ունեցող բնակիչներիհամար կառուցել նոր մասնաշենք, որը հագեցած կլինի անհրաժեշտ սարքավորումներով և կահավորմամբ, որտեղ պատշաճ ձևով կիրականացվեն շահառուների սոցիալ-կենցաղային սպասարկման, խնամքի և բժշկական օգնության ծառայությունները:
Ընթացող շինարարական աշխատանքներին ծանոթանալու նպատակով օգոստոսի 27-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Ասատրյանն ու Հայաստանի ՀանրապետությունումՔուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպանԲասսամ Մուհամմադ Ալ-Քաբանդին այցելեցին հաստատություն: Շրջելով շինհրապարակում՝ իրենց գոհունակությունը հայտնեցին կատարված աշխատանքի համար և զրուցելով շինարարների հետ համոզվեցին, որ նրանք բարեխիղճ աշխատանք են կատարում:
Մասնաշենքի շինարարական աշխատանքները կավարտվեն 2015թ.: