ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանը հունվարի 22-ին մասնակցել է Ժնևում կայացած ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի 21-րդ նստաշրջանին, որի ընթացքում քննարկվել է Հայաստանի 2-րդ պարբերական զեկույցը` Մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում Հայաստանի ձեռքբերումների և առկա խնդիրների վերաբեյալ:
Զեկույցի քննարկման շրջանակներում փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանը պատասխանել է տարբեր երկրների ներկայացուցիչների կողմից բարձրացված սոցիալական պաշտպանության ոլորտին վերաբերող հարցերին, մասնավորապես՝ մանկատների բեռնաթափման և երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների, աշխատավարձի քաղաքականության, գործազրկության, հատկապես կանանց գործազրկության, հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառմանը վերաբերող և այլ հարցերի:
Հայկական պատվիրակության մյուս անդամները նույնպես ներկայացրել են իրենց բնագավառներին վերաբերող իրավիճակը, կատարված ու նախատեսված աշխատանքները:
Հայկական պատվիրակությունը ղեկավարում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը: Պատվիրակության կազմում ընդգրկված էին ՀՀ արտաքին գործերի, արդարադատության, առողջապահության, կրթության եւ գիտության նախարարությունների, գլխավոր դատախազության, ոստիկանության, միգրացիոն պետական ծառայության եւ հեռուստառադիոյի պետական հանձնաժողովի ներկայացուցիչներ:
Համընդհանուր պարբերականի դիտարկումը ՄԱԿ-ի շրջանակներում մարդու իրավունքների խորհրդի կողմից հիմնադրված կառուցակարգ է, որի միջոցով ՄԱԿ-ի անդամ պետությունները դիտարկում են մարդու իրավունքների պաշտպանության չափանիշներին իրենց համապատասխանությունը: Համընդհանուր պարբերականի դիտարկման գործընթացի նպատակն է ուսումնասիրել բոլոր անդամ պետությունների կողմից մարդու իրավունքների առնչությամբ պարտավորությունների և հանձնառությունների իրականացումը:
Home
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ
Նորություններ Փոխնախարարը Ժնևում մասնակցել է Համընդհանուր պարբերական դիտարկման Հայաստանի 2-րդ զեկույցի քննարկմանը