Առցանց աշխատանքային տոնավաճառը հասանելի կլինի մինչև ապրիլի 20-ը

0
127

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալությունը Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հետ համատեղ մարտի 21-ին կազմակերպել էր առցանց աշխատանքի  տոնավաճառ:Երևանի ժամանակով ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանյան 20 ընկերություններ Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցներին ներկայացրել են իրենց աշխատատեղերը և առցանց շփվել այցելուների հետ:Աշխատանքային տոնավաճառի փաստացի մասնակիցների թիվը նախատեսված 200-ի փոխարեն կազմել է 415:Ռուսաստանի Դաշնությունում գտնվող մեր հայրենակիցների համար Հայաստանում աշխատանք փնտրելու հնարավորություն տվող հարթակը առցանց տիրույթում կմնա մինչև ապրիլի 20-ը, որտեղ այցելուները կշարունակեն ծանոթանալ հայաստանյան ընկերությունների կողմից առաջարկվող աշխատանքներին:Առցանց աշխատանքային տոնավաճառը վիրտուալ տիրույթում բացառիկ հնարավորություն է ընձեռում արտերկրում բնակվող և Հայաստանում աշխատանք փնտրող մեր հայրենակիցներին ծանոթանալ հայաստանայն աշխատաշուկային:Աշխատանքի տոնավաճառի կազմակերպմանը ֆինանսապես աջակցել է ԵՄ-ն՝ «Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» ծրագրի շրջանակներում: Նախաձեռնության գործընկերներն են` ՀՀ ՏԿԱԻՆ միգրացիոն պետական ծառայությունը, «Վերադարձ Հայաստան» հիմնադրամը, Միջազգային միգրացիայի և զարգացման կենտրոնը (CIM), Վոքիվոլվ ընկերությունը: