Ապրիլ ամսին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն քաղաքացիներից ստացվել է 688 դիմում

0
131

2017 թվականի ապրիլ ամսին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ստացվել է 688 դիմում, որից 553-ը գրավոր, 135-ը բանավոր: Նշված դիմումներից 240-ը ստացվել է նախարարություն այցելած քաղաքացիներից, իսկ 304 քաղաքացի դիմել է նախարարության տեղեկատվական կենտրոն-ընդունարան: Ընդհանուր առմամբ նախարարություն այցելել է 544 քաղաքացի:

Գրավոր դիմումներում գերակշիռ մաս են կազմել ավանդների փոխհատուցման 57 (10%), պետական նպաստների 52 (9%), հաշմանդամության խմբի նշանակման և վերանայման 51 (9%), կենսաթոշակի նշանակման և վերանայման 44 (8%), պրոթեզավորման 43 (8%) և աշխատանք տրամադրելու 29 (5%) վերաբերյալ դիմումները:

Բանավոր դիմումներում գերակշիռ մաս են կազմել դիմումի ընթացքի ճշգրտման 41 (30%),   ավանդի փոխհատուցման 36 (27%), պետական նպաստների 18 (13%), և կենսաթոշակի նշանակման ու վերանայման 17 (13%)  վերաբերյալ դիմումները:

Պատասխանվել է քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ստացված 358 դիմումի: Պատասխաներն ըստ բնույթի ունեն հետևյալ պատկերը. 292 (82%) պարզաբանվել է, 25 (7%) քաղաքացու խնդրանք բավարարվել է, 23 (6%) վերահասցեագրվել  է  պետական   այլ  մարմիններ,    իսկ   18-ին (5%) տրվել է մերժողական պատասխան:

Ապրիլ ամսվա ընթացքում փոխնախարարի մոտ կայացել է մեկ ընդունելություն, որին մասնակցել է  երկու քաղաքացի:

Ընդունելության ընթացքում տրված հանձնարարականների հիման վրա կազմվել է արձանագրություն, որը գրանցվել և ընթացք է ստացել սահմանված կարգով: