ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը մայիսի 17-ին աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի Հանրապետությունում կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման քաղաքականության իրականացման 2017-2021 թվականների ազգային ռազմավարության նախագիծը:
Նախարարը կարևորել է վերջին տարիներին Հայաստանում կանանց և տղամարդկանց հավասարության ապահովմանն ուղղված աշխատանքների իրականացումը և արձանագրված առաջընթացը:
Դեսպանն էլ իր հերթին կարևորել է կոնկրետ, չափելի ցուցանիշներով ազգային ռազմավարության ընդունումն ու արդյունավետ մոնիթորինգի մեխանիզմը:
Ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաև սոցիալական պաշտպանության ոլորտում իրազեկվածության բարձրացմանն ուղղված արշավների կազմակերպումը:
Հանդիպման ավարտին կողմերը կարևորել են համագործակցության շարունակականության ապահովումը մարդու իրավունքների ոլորտում, մասնավորապես՝ սոցիալական իրավունքի պաշտպանության և ապահովման տեսանկյունից: