Նախարարությունում ամփոփվեցին քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատման արդյունքները

0
112

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչների հետ համատեղ ամփոփվեցին Քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատման արդյունքները:

Համատեղ խորհրդակցության ընթացքում, որը վարում էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար Արտակ Գրիգորյանը, ժողովրդագրության բաժնի պետ Վանիկ Բաբաջանյանը ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետներին ներկայացրեց նախարարությունում համալիր գնահատման հիմնական ուղղություններով իրականացված աշխատանքները, այդ թվում` աշխատակիցների ուսուցման, պլանային ուսումնավարժությունների պլանավորման, արտակարգ իրավիճակներում աշխատակիցների տարահանման և պատսպարման գործընթացը: Ներկայացրեց նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության քաղաքացիական պաշտպանությանն առանձնահատկություններին առնչվող խնդիրները:

Քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատման աշխատանքներն ամփոփեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար Արտակ Գրիգորյանը:Աշխատակազմի ղեկավարը կարևորեց քաղաքացիական պաշտպանության վիճակի բարելավման, այդ նպատակով լիազոր մարմնի` ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հետ հետագա փոխգործակցության անհրաժեշտությունը:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչներին ընդունել է նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արա Պետրոսյանը, ով կարևորել է քաղաքացիական պաշտպանության միջոցառումների և դրանց շարունակական կատերալագործման ուղղությամբ ձեռնարկված աշխատանքների անհրաժեշտությունը:
ՀՀ վարչապետի 2015թ. հունվարի 29-ի «ՀՀ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատման 2015թ. պլանը հաստատելու մասին» N 57-Ա որոշման համաձայն, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետների խումբը քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատման նպատակով մարտի 25-27-ը գտնվում էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում: