Այսօր կառավարության նիստից հետո նախարար Արտեմ Ասատրյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրել է Զբաղվածության ակտիվ ծրագրերի հետ կապված կառավարության որոշման փոփոխությունների նախագիծը:
2015թ-ին կառավարությունը սեզոնային զբաղվածության խթանման միջոցով հանրապետության ողջ տարածքում նախատեսում է իրականացնել գյուղատնտեսության աջակցության ծրագրեր` աշխատաշուկայում անմրցունակ անձանց համար:
Նախարարը նշել է, որ պետբյուջեից այդ նպատակով տրամադրվելու է 1 մլրդ 125 մլն դրամ:
«Ծրագիրը կիրականացվի աշխատաշուկայում անմրցունակ հանդիսացող 3200-ից ավելի հողօգտագործողների համար, որի շրջանակում նախատեսվում է նաև, որ շուրջ 7400 անձ կունենան ժամանակավոր զբաղվածություն», – ասել է նախարարը:
Արտեմ Ասատրյանը նշել է նաև, որ ծրագրերի ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում մարզպետների և համայնքների ղեկավարների հետ: Գյուղատնտեսական տնտեսություններին աջակցելու նպատակով սեզոնային ծրագրերի մեկնարկը կտրվի առաջիկայում: