Շախմատի մրցաշարից մինչև հանգիստ՝ Սևանում. Նորքի տուն-ինտերնատի թեժ ամառը

0
100

Օգոստոսյան  ամառն այս տարի թեժ էր Նորքի տուն-ինտերնատի բնակիչների համար:

Օգոստոս ամսին մեկնարկած  բիլիարդի, թենիսի, նարդու և շախմատի մրցաշարերը տուն-ինտերնատում համախմբել էր  շուրջ 30 բնակիչների:  Տարեց բնակիչներն իրենց նախընտրած մարզաձևումառավելագույնս ի ցույց  դրեցին իրենց հմտություններն ու ունակությունները, մեծ ոգևորությունովընդունեցին յուրաքանչյուրի հաղթանակը, աջակցեցին պարտվողին:

Նորքի տուն-ինտերնատի տնօրինությունը բազմաթիվ խրախուսական մրցանակներն էր պատրաստել  տարեց մասնակիցների համար, իսկ առաջին 4 տեղերը զբաղեցրած մասնակիցները ստացան հատուկ մրցանակներ:

Տուն-ինտերնատի բնակիչների հաջորդ ամառային անակնկալը Սևան  այցելությունն էր: Ինտերնատի շուրջ 100 տարեց բնակիչ այդ օրը վայելեց Սևանի զով օդն ու լճի անկրկնելի գեղեցկությունը: Հանգստի ընթացքումկազմակերպվեցին բազմաթիվ ժամանցային, հետաքրքիր միջոցառումներ, իսկ օրվա ավարտին տուն ինտերնատի բնակիչները վայելեցին իրենց ձեռքով պատրաստած անուշաբույր խորովածը: