ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը և Իզմիրլյան հիմնադրամը համագործակցության հուշագիր են կնքել

0
110

Մայիսի 5-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը և Իզմիրլյան հիմնադրամը կնքել են նոր հուշագիր Մարի Իզմիրլյանի անվան մասնագիտացված մանկատանն օժանդակելու համար:

Կարևորելով համագործակցության շարունակականությունը՝ նախարար Արտեմ Ասատրյանը արժևորել է նախորդ հուշագրի շրջանակներում, անցած տաս տարիների ընթացքում, կատարված աշխատանքները և վստահեցրել, որ շարունակական համագործակցությունը կնպաստի շուրջօրյա խնամքի հաստատության պայմանների և երեխաների կյանքի որակի բարելավմանը:

Հուշագրի համաձայն Հիմնադրամը կիրականացնի շինարարական աշխատանքներ, որոնց շնորհիվ մանկատան տարածքը էլ ավելի հասանելի և մատչելի կդառնա հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար:

Հիմնադրամը նաև կավելացնի նախկինում սահմանված տարեկան պահպանման ֆոնդը առաջիկա տասը տարվա համար: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հաստատության այլ խնդիրների լուծմանը վերաբերող հարցեր: