ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում 2015 թվականի մարտի 17-ին կայացել է հավաստագրերի միջոցով 2015 թվականին եվրոպական արտադրության ընտրության մրցույթ:
Մրցույթի արդյունքների ամփոփման արդյունքում հաղթող են ճանաչվել 4 կազմակերպություն. «Արաբկիր» Բժշկական Համալիր-Երեխաների և Դեռահասների Առողջության Ինստիտուտ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը/հասցեն` Երևան, Մամիկոնյանց 30/,
- «Արֆա-Մեդ» Լսողական ապարատների կենտրոն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը /հասցեն` Երևան, Ալեք Մանուկյան 7, գր.16/,
- «Կինդ-Արտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը /հասցեն`Երևան, Տիտոգրադյան 14/
- «ՍՎՍ-Մեդիկալ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը /հասցեն`Երևան, Պարոնյան 21, 205 սենյակ/:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութունը լսողության խնդիրներ ունեցող 12-18 տարեկան երեխաներին և հաշմանդամություն ունեցող 18-30 տարեկան երիտասարդներին, լսողական սարքերի ձեռքբերման նպատակով, 5 տարին մեկ անգամ, տրամադրում է հավաստագրեր:
Հավաստագրերով լսողական սարքեր տրամադրող կազմակերպությունների ընտրությունը կատարվում է մրցույթով` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2013 թվականի օգոստոսի 29-ի N 121-Ն հրամանով սահմանված կարգով: