Գյումրու երեխաների հոգածության կենտրոնը արժանացել է Նախագահի մրցանակին

0
193

Ապրիլի 28-ին կայացել է Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի համար «Երեխաների խնամքի և պաշտպանության լավագույն մարզական հաստատություն» մրցույթի եզրափակիչ փուլը:

Մրցույթին մասնակցել են  հանրապետության երեխաների խնամքի և պաշտպանության 12 հաստատությունների թիմեր: Նախագահի մրցանակին արժանացել է  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող «Գյումրի քաղաքի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» ՊՈԱԿ-ի թիմը, երկրորդ տեղը` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության № 2 գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ի թիմը, իսկ երրորդ տեղը` Գյումրու «Թռչունյանց տուն» մանկատան թիմը:

Հաղթողներին շնորհավորել և պարգևներ է հանձնել Սպորտի և երիտասարդության  հարցերի նախարարի տեղակալ Խաչիկ Ասրյանը: Նա իր խոսքում կարևորել է ֆիզիկական կուլտուրայի և մասսայական սպորտի դերը հատկապես մատաղ սերնդի կրթման և դաստիարակման գործում:

Մրցման 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված թիմերը պարգևատրվել են գավաթներով և մեդալներով: Նրանք արժանացել են նաև ՀՀ Նախագահի վկայագրերին և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հավաստագրերին:

Բացի մրցանակային տեղերը գրաված թիմերից՝ պարգևներ են ստացել նաև մյուս թիմերը. նրանց է հանձնվել մարզագույք, իսկ մասնակից բոլոր երեխաները ստացել են մարզահագուստ: