ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ուղերձը Աշխատանքի օրվա կապակցությամբ

0
88

Հարգելի հայրենակիցներ,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Աշխատանքի օրվա կապացկությամբ։

Այսօր մենք մեր զորակցության և երախտագիտության խոսքերն ենք հայտնում մեր աշխատանքի վետերաններին, ում բազմամյա աշխատանքը տարիներ շարունակ   ուղղված է եղել ծաղկուն ու բարգավաճ երկիր կերտելուն:

Ցանկացած հասարակության և  պետության զարգացման երաշխիքը նրա քաղաքացու կայուն և ստեղծագործ աշխատանքն է։ Մեր կառավարությունը որդեգրել է աշխատաշուկայում անմրցունակ անձանց կայուն զբաղվածությամբ ապահովելու քաղաքականությունը, և այսօր,  պետական աջակցությամբ, անհատական կարիքի գնահատման հիման վրա,  մենք ամենատարբեր ծրագրերով վերապատրաստում ենք մեր քաղաքացիներին և փորձում խթանել նրանց ինքնազբաղվածությունը։
Շարժվելով առաջ՝ ՀՀ կառավարությունը նախաձեռնել է աշխատանքային օրենսգրքի արամատական փոփոխություններ և վստահ եմ, որ այդ փոփոխությունները կարվեն՝ ի նպաստ աշխատողների իրավունքների պաշտպանության և ճկուն աշխատանքային հարաբերությունների ձևավորման։

Խնդիրներն ու անելիքները շատ են, սակայն մենք չպետք է ընկրկենք դժվարությունների առջև և պետք է հնարավոր բոլոր միջոցներով փորձենք գտնել մեր երկրում աշխատանքով բարիք ստեղծելու, սեփական գիտելիքները խորացնելու, ունակությունները մշտապես զարգացնելու արդյունավետ ուղին:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ  Աշխատանքի  օրվա կապակցությամբ և մաղթում Ձեզ և Ձեր ընտանիքներին ամուր առողջություն, երջանկություն, բարեկեցություն, մեր երկրին՝ խաղաղություն և առաջընթաց։