«Կշարունակվի վետերանների նախընտրած առողջարաններում բուժման և հանգստի նպատակով ուղեգրեր տրամադրելու գործընթացը». Ջ. Բաղդասարյան

0
111

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ջեմմա Բաղդասարյանը մարտի 13-ին մասնակցել է ՀՀ վետերանների միավորման խորհրդի հերթական պլենում նիստին:

Ջեմմա Բաղդասարյանը ողջունելով  պատերազմի մասնակիցներին` հավաստել է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պատրաստակամ է իրականացնել նոր սոցիալական աջակցության ծրագրեր, որոնք կնպաստեն վետերանների սոցիալ-կենցաղային պայմանների, բժշկական սպասարկման ծառայությունների բարելավմանը: «Այս տարի ևս կշարունակվի վետերանների նախընտրած առողջարաններում բուժման և հանգստի նպատակով ուղեգրեր տրամադրելու գործընթացը»,-իր խոսքում նշել է փոխնախարարը:

Նիստը նվիրված էր Հայրենական մեծ պատերազմի 70-ամյակի միջոցառումների կազմակերպման և անցկացման աշխատանքներին: Նիստի ընթացքում քննարկվել են պատերազմի մասնակիցների կողմից կատարած սխրագործությունները զանգվածային լրատվամիջոցներով լուսաբանելու հոբելյանական միասնական հուշամեդալ ստեղծելու, սոցիալական, կրթական, մշակութային միջոցառումների միջոցով աճող սերնդի մոտ ձեռքբերված հաղթանակի պահպանման, արժեվորման հատկանիշները ամրապնդելու հարցերը:

Պլենում նիստին ներկա էին Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներ, պատվավոր հյուրեր, պատերազմի վետերաններ: