Երևանի թիվ 1 գիշերօթիկ խնամքի հաստատության երեխաները նախօրեին այցելել էին «Փոքր Մհեր» կրթահամալիր:
Ըստ պլանավորված ժամանակացույցի` երեխաները կրթահամալիրում մասնակցել են տողանին, ծանոթացել դասավանդման մեթոդներին, եղել նռնակակետում: Երեխաներին ծանոթացրել են նաև զենքի պատմությանը, պատմել կրակելու հմտությունների մասին: Այնուհետև երեխաները ճաշել են կրթահամալիրի սաների հետ:
Կրթահամալիրում տեղի է ունեցել նաև քիք-բոքսինգի ցուցադրական խաղ հաստատության երեխաների և կրթահամալիրի սաների միջև, որտեղ հաստատության երեխաները մի քանի անգամ հաղթանակ են տարել:
Մեկօրյա հանդիպումից հետո, երեխաները բարձր տրամադրությամբ և ոգևորված հեռացել են կրթահամալիրից: Հաստատության որոշ երեխաներ էլ ցանկություն են հայտնել հետագա ուսումը շարունակել «Փոքր Մհեր» կրթահամալիրում: